Սեպտեմբերի 15-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձախ նախաբազկի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 1981 թ. ծնված Տիգրան Հ.-ն և հայտնել, որ տաքսու վարորդը դպրոցի մոտ դանակով հարվածել է իրեն:
Սեպտեմբերի 20-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 08.17-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի «Փարոս» ռեստորանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 15-ից 19-ը, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի հետ անց է կացվել երկաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներգրավված էին մասնակից զորամասերի հրամկազմը, շտաբները, ղեկավարման և ապահովման մարմինները:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16000 կրակոց:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննության արդյունքում պարզվել է 13-ամյա երեխայի մահվան պատճառը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է բանկոմատից այլ քաղաքացու գումարը հափշտակած անձի ինքնությունը։
Սեպտեմբերի 4-ին, ժամը 19-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 39 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել 1932 թ. ծնված Ձայնիկ Գևորգյանին, իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն:
«Եթե ոչ մի թուղթ էլ չներկայացնեին, այս դատարանը կբարարեր միջնորդությունը»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ որոշումը կբողոքարկի:
Էդվարդ Անտինյանը նշանակվել է «Ռազմավարական զարգացման ինստիտուտի» գլխավոր տնօրեն (Նստավայրը՝ Երևան): Ինստիտուտի կազմում է գործելու «Եվրասիա» մեդիահոլդինգի, Եվրասիական ագրոհոլդինգի, «Եվրասիա-գրուպ»-ի, Եվրասիական ատևտրա-արդյունաբերական միության հայաստանյան մասնաճյուղերը:
Հանրապետության Նախագահին ներկայացրել են ընկերության կողմից կատարված ներդրումները, իրականացված աշխատանքները և տարածքի զարգացման հետագա ծրագրերը: Ըստ պատասխանատուների, կատարվել է շուրջ 700.0 մլն դրամի ներդրում:
Առհասարակ, միգրացիոն հոսքերը Եվրոպայի համար նոր երևույթ չեն: Անցած 5 տարիների ընթացքում փախստականների ընդունված չափաքանակը 110-120 հազար էր, որոնց հիմնական մասը Լիբիայի տարածքից ծովով անցնում էր Իտալիա, այնուհետև, համապատասխան քվոտաների համաձայն՝ բաշխվում էին Եվրամիության տարբեր երկրների միջև:
«Այո, պետական կառավարման բոլոր մարմինների փաստաթղթերը կան Ազգային արխիվում, բացառությամբ՝ Պաշտպանության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, բնականաբար, մեզ իր արխիվը չի հանձնել նաև Ազգային անվտանգության ծառայությունը»:
Անդրադառնալով Վահան Մարտիրոսյանի`Բաքվում արված հայտարարություններին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նա պարզապես կրկնում է այն, ինչ տարիներ շարունակ ասում է Ադրբեջանի քարոզչական մեքենան, որն այսօր հայտնվել է ոչ բարենպաստ իրավիճակում, երբ եվրոպական, միջազգային կառույցները, Եվրախորհրդարանը մերժում, բոյկոտում են Ադրբեջան պետությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում կառուցված «Օպերա Սուիթ» հյուրանոցի և դրան հարակից տարածքում գտնվող Լևոն Անանյանի անվան Գրողների պուրակի բացման արարողություններին:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վարուժան Իսկենտերյանն ազատվել է Ավստրալիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին Շուշի քաղաքում մասնակցել է Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի բացման հանդիսավոր արարողությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի զինվորական կոմիսար, Մովսես գյուղի բնակիչ Դերենիկ Պապյանի սպանության դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Սեպտեմբերի 19-ին, ժամը 09.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի 23-րդ շենքի բնակարաններից մեկը մեղուներ են լցվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է ՀՀ քաղաքացի Վահան Մարտիրոսյանի կողմից քաղաքական ապաստան ստանալու համար ընտանիքի հետ միասին Ադրբեջան մեկնելու, ինչպես նաև այդ պետությունից Հայաստանի մասին բացասական դիրքորոշում հայտնելու երևույթը:
Աստվածային հողի արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության և անձնազոհության, ասել է թե մեծ հայրենասիրության շնորհիվ ձեռք բերեց հայոց անկախ պետականություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը հայրենիքը:
Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը իրավապահների կողմից փնտրվել է միանգամից երկու գործով՝ մի գործով տուժողի, մյուսում՝ մեղադրյալի կարգավիճակում:
Սյուզիի առողջական վիճակը գնահատվում է կայուն: Երեխան շարունակում է ստանալ հակաթունային թերապիայի կուրս:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Երևան Էքսպո» կենտրոնում «Արմենիա էքսպո 2015» ամենամյա ցուցահանդեսի բացմանը:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1966 թ. ծնված Դերենիկ Պապյանի դիակը՝ պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետքով:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր կքննի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը: Երեկ Տ. Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախաքննությունն իրականացնող մարմինը դիմել է դատարան՝ միջնորդելով ևս երկու ամսով երկարացնել նրա կալանքի ժամկետը:
38-ամյա կինը օգոստոսի 21-ին դուրս է եկել աշխատավայրից և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:
«Ես կարող եմ տանել վերականգնողական բուժման, բայց արդյունք չի տալիս: Հիմա ուզում ենք տանենք Գերմանիա: Խնդրում ենք բոլոր բարերարներին, ով ինչքան կարող է, փոխանցեն իր հաշվեհամարին»:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 80-ամյա բնակիչ Ստեփան Մալխասյանը երեկ ահազանգեց «Ժողովուրդ»-ին եւ բողոքեց դեղերի թանկացումներից:
Սպանություն կատարողն ու սպանվածը մեր գյուղից էին: Զինկոմն ուներ 2 տղա, իսկ նրան սպանողը՝ 3: Մի կաթիլ մեղրի պատմություն հիշեցնող վեճ է տեղի ունեցել նրանց միջև, երբ Արթուրը իրեն պատկանող «Նիվա» մակնիշի 30 ՕԼ 704 համարանիշի ավտոմեքենայով մի քանի անգամ գյուղամիջում մեծ արագությամբ վարել է այն, զինկոմն էլ նկատողություն է արել նրան, որի ժամանակ միմյանց նկատմամբ հայհոյանքներ են տվել: Զինկոմն էլ մի քանի մուշտի է հարվածել նրան: