![](/banners/BeFunky-design.jpg)
Հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ԼՂՀ ՊԲ-ում
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/HSHZ_19.09.15_2.jpg)
Սեպտեմբերի 15-ից 19-ը, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի հետ անց է կացվել երկաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներգրավված էին մասնակից զորամասերի հրամկազմը, շտաբները, ղեկավարման և ապահովման մարմինները:
Հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ պայմանականորեն իրականացվեցին այնպիսի կարևոր գործողություններ, ինչպիսիք են իրադրության գնահատումը և ռազմական արվեստի տառին ու ոգուն համահունչ մարտական որոշումների ընդունումը, արագորեն փոփոխվող իրավիճակներում կողմնորոշումը, ենթակա անձնակազմին խնդիրների առաջադրումը, մարտի անընդհատ ղեկավարման ապահովումը, աշխատանքը տեղանքում և մանրակերտի վրա, արդյունավետ փոխգործակցության կազմակերպումը և հարակից այլ միջոցառումներ:
2015թ. բանակի պատրաստության պլանով նախատեսված հրամանատարաշտաբային զորավարժությունները փաստեցին, որ մասնակից զորամասերը և հանրապետության ռազմապաշտպանական համակագը առհասարակ, ունակ են արագ և արդյունավետ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակին, գործել գրագետ և ներդաշնակված, ընդունել և իրագործել հաղթական արդյունքի տանող որոշումներ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն