«Փարոս» ռեստորանի մոտ վթար է տեղի ունեցել

Սեպտեմբերի 19-ին, ժամը 08.17-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի «Փարոս» ռեստորանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել վեկտրա» մակնիշի (վարորդ՝ 1990 թ. ծնված Ս. Ս.) 34 UF 037 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը Ս. Ս.-ին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս