Տավուշի մարզում սպանվել է Շամշադինի զինվորական կոմիսարը. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Տավուշի մարզի Մովսես գյուղում կրակոց է հնչել:
Ինչպես Շամշադինից հայտնել է է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մովսես գյուղի բնակիչ, 41-ամյա Արթուր Վանիկի Մկրտչյանը գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած որսորդական հրացանով կրակել և սպանել է ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Շամշադինի զինկոմ, 49-ամյա Դերենիկ Անուշավանի Պապյանին:
Ֆոտոլրագրողը հայտնոել է, որ Տավուշի մարզի ոստիկաններին և քննիչներին հաջողվեց ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով սպանությունը կատարելու կասկածանքով Ա. Մկրտչյանին հայտնաբերել ու տեղափոխեցին ոստիկանության Բերդի բաժին: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել են.
«Սպանություն կատարողն ու սպանվածը մեր գյուղից էին: Զինկոմն ուներ 2 տղա, իսկ նրան սպանողը՝ 3: Մի կաթիլ մեղրի պատմություն հիշեցնող վեճ է տեղի ունեցել նրանց միջև, երբ Արթուրը իրեն պատկանող «Նիվա» մակնիշի 30 ՕԼ 704 համարանիշի ավտոմեքենայով մի քանի անգամ գյուղամիջում մեծ արագությամբ վարել է այն, զինկոմն էլ նկատողություն է արել նրան, որի ժամանակ միմյանց նկատմամբ հայհոյանքներ են տվել: Զինկոմն էլ մի քանի մուշտի է հարվածել նրան: Դրանից հետո Արթուրը գնում է տուն, վերցնում երկփողանի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանը, Նիվայով գալիս է գյուղապետարանի դիմաց, մեքենան կայանում այնտեղ և մոտ 800 մետր հրացանով բարձրանում վերև, որտեղ տաբուրետկայի նստած է լինում զինկոմը: Ոչ դես, ոչ դեն՝ 2 կրակոց է արձակում զինկոմի վրա ու հեռանում հանցագործության վայրից՝ ասելով, թե՝ խփեցի, բալեքիդ էլ եմ խփելու»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: