2015թ հոկտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին, ահազանգ էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի 2-րդ հանրակացարանի՝ իր սենյակում հանկարծամահ է եղել 1974թ. ծնված Արմեն Սարգսյանը:
Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում. առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Թումանյան թաղամասի այգու մոտ, ձեռքերով և ոտքերով հարվածելով, փորձել է հափշտակել կնոջ ձեռքի պայուսակը, ապա՝ բջջային հեռախոսը, սակայն իր կամքից անկախ չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել և դիմել է փախուստի:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 16-ին, ժ. 18.10-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Տանյա Ս.-ն, ով հոկտեմբերի 12-ից ՌԴ Սուրգուտ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վրացական փողոցի 15 շենքի բնակչուհի Աստղիկ Վ.-ն և հայտնել, որ ամուսնու հետ վերադառնալով տուն՝ նկատել են մի երիտասարդի, որը դուրս գալով իրենց բնակարանից՝ դիմել է փախուստի:
«ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերության հիմնական խնդիրը գոյություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտունակության պահպանումն է, այսինքն՝ սկսած տեխնիկական սպասարկումներից՝ մինչև հիմնական վերանորոգումը: Մեր տեխնիկայի մեծամասնությունը խորհրդային արտադրության է, և երկրորդը հենց դրանց խորը արդիականացման խնդիրն է: Երրորդ՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշների ստեղծում»,- այսօրվա քննարկմանն ասաց ՀՀ ՊՆ Ռազմաարդյունաբերության վարչության պետ Մուրադ Իսախանյանը:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակա տներից մեկում:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է Security Dream-ը՝ երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Երևանում Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց տեղի ունեցած Nissan և Վազ 2107 մակնիշի ավտոմեքենաների բախումից, ինչի հետևանքով «07»-ը կողաշրջվել էր:
Քաբրի թաղամասին վրա երեկ տեղի ունեցած հրթիռարձակումների պատճառով զոհվել էն երկու հայ՝ մայրը և նրա 30-ամյա որդին: Քիչ առաջ հայտնի է դարձել նաև նրանց անունները՝ Վերա և Հարութ Կէնտիմյաններ:
ՀՀ ԱԱԾ-ն Ադրբեջանի հատուկ ծառայության աճպարարներին խորհուրդ է տալիս օտար լեզու սովորել:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել 1984 թ. ծնված Գառնիկ Սերգոյանի վարած «Մերսեդես Բենց E-280» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները. վերջինիս վարորդը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ հեռացել է:
Ամուսինները ազգությամբ եզդի են և լուրը ու դեպքին վերաբերվող սարսափելի լուսանկարների տարածումից հետո ինձ հետ կապվել են եզդիներ աշխարհի տարբեր երկրներից և փորձում են հասկանալ արդյոք ազգային հողի վրա է տեղի ունեցել հարձակումը:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատժիչ գործողությունների:
Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցի մասնակից Ելենա Օվսյաննիկովան իրեն վիրավորելու և զրպարտելու, իրեն թեթևաբարո կին ներկայացնելու, իրեն ստորացնելու, ծաղրի ենթարկելու համար դատի է տվել ՀՀ ոստիկանությանը, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին, ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանին և ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 5-6, արևելյան շրջաններում 9-11 աստիճանով:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ չի ներկայացել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա ոստիկանությանն ուղարկել է հոկտեմբերի 13-ի իր հայտարարությունը, որով հրաժարվել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ապացույցներ ներկայացնել` պատճառաբանելով, թե իրավապահներին չի վստահում:
Հոկտեմբերի 17-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն՝ մասնակցելու միության ստեղծման 17 ամյակին նվիրված միջոցառմանը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն գործողությունների արդյունքում՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 15.50-ին, Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի մոտ 15-ամյա տղան հայտնաբերվել է:
2015թ. հոկտեմբերի 16-ից 18-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Չինաստանի ռազմական գիտությունների ասոցիացիայի և ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպվող Սիանգշանի 6-րդ համաժողովին:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 01.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.30-ին թունավորման նախանշաններով Գյումրի քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 13-րդ շարքի տներից մեկի բնակիչներ Ս. Գ.-ը (1948 թ. ծնված), Ե. Գ.-ը (1952 թ. ծնված) և Գ. Ա.-ը (1987 թ. ծնված):
Հոկտեմբերի 17-ին, ժամը 03.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում` անասնագոմում:
Բացառիկ կադրեր. Արցախի հյուսիսային սահմանին ոչնչացվել է ադրբեջանցի 2 զինվոր:
Հայ Առաքելական Ս. Եկեղեցին դատապարտում է ինքնասպանությունը` որպես հուսահատության, աստվածմերժության դրսևորում: Մարդ ինքնասպանության է դիմում սովորաբար այն ժամանակ, երբ որևէ դժվարություն անհաղթահարելի է թվում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն նշանակված Կարեն Սերյոժայի Հարությունյանն էներգետիկ համակարգում աշխատում է 1996-ից։
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի, կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:
Սուրբ Գրիգոր Նյուսացին այդ մասին ահա թե ինչ է ասում. «Հեշտաասեր անձը ներկա կյանքում ցանկություն ունի տեսնել ապագան՝ փորձանքներից խուսափելու կամ ցանկությանը հասնելու համար։
Հոկտեմբերի 16-ին, ժամը 19.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի խաչմերուկ կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տեղին է շեշտել արդեն դասական դարձած այն միտքը, որ լրատվամիջոցները երկրի չորրորդ իշխանությունն են, առանց որի մնացած երեքն արդյունավետ գործել չեն կարող:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ամերիկյան հայտնի «Քոնան» թոք-շոուի հեղինակ և վարող Քոնան օ’Բրայանը, ով իր օգնականի՝ Սոնա Մովսեսյանի հետ առաջին անգամ այցելել է Հայաստան, Գառնիում պարել է հայկական ժողովրդական երգի հնչյունների ներքո:
Մայրաքաղաքում հեծանվային մշակույթի և ընդհանրապես հեծանիվների` որպես մատչելի տեղաշարժման փոխադրամիջոցի տարածմանը զուգահեռ, մի շարք փողոցների մայթերին հեծանվականգառներ տեղադրելու անհրաժեշտություն էր առաջացել: