Այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի մեկնարկից առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դատապարտեց Փարիզում ու Բեյրութում տեղի ունեցած արյունոտ իրադարձությունները:
Facebook-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը բացատրել է, թե ինչո՞ւ է սոցիալական ցանցը թողարկել այդ նոր ֆունկցիան Փարիզի ահաբեկչությունից, այլ ոչ թե Բեյրութի պայթյուններից հետո:
Սահմանադրական բարեփոխումների «Այո» և «Ոչ» քարոզիչները նոյեմբերի 15-ին Քարահունջում էին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Մոսկվա քաղաքում մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում մատուցված Սուրբ պատարագին եւ դրանից հետո «Արցախյան օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին ու տոնական միջոցառումներին:
Նոյեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Իտալիա և Ֆրանսիա:
Ֆրանսիական մամուլը տեղեկացնում է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքնով զոհվել են նաև բազմաթիվ օտարերկրացիներ:
«Associated Press»-y՝ հղում անելով տեղի ոստիկանությանը, տեղեկացնում է, որ Կանադայի Օնտարիո նահանգի Փեթերբորո քաղաքում անհայտ անձինք մզկիթ են հրդեհել:
Ժամը 14:00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղի 3-րդ հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի բնակիչ, 19-ամյա Հայկ Ալավերդյանը իր վարած Mercedes մակնիշի 77 ՏՏ 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 53-ամյա Ազամար Տլոստանովին:
Կրակոցների ժամանակ առաջացած իրարանցման ժամանակ, սակայն, հայր ու դուստր կորցրել են իրար: Ըստ լրատվամիջոցների՝ հայրը կարողացել է դուրս գալ թատրոնից, իսկ դուստրը մինչ այժմ չկա:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանի կողմից տարածված հայտարության համաձայն քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների ճշգրտման գործընթացում առաջարկվում է ուշադրություն դարձնել ընտրողների տարիքային խմբերին, անուն, ազգանուն, հայրանունների կրկնություններին, անհասցե ընտրողների և մեկ հասցեում մի քանի տասնյակ բնակիչներ ունեցող բնակարանների առկայությանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Նոյեմբերի 16-ին, ժամը 03.07-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա՝ բեռնված ազոտական պարարտանյութով:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-20-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամպարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եքզանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Երկրաշարժ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի նկարահանումներին աջակցելու նպատակով 2015 թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 07:00-ից մինչև ժամը 19:00-ն և 2015թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 07:00-ից մինչև ժամը 21:00-ը Նալբանդի թունելով ավտոտրանսպորտային երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:
Քիմ Քարդաշյանն այցելել է Հոլիվուդում գործող «Կարուսել» հայկական ռեստորան, որտեղ թեթև ընթրիք է արել իր մտերմուհիների հետ:
Ինձ թվում է՝ մեր տանը չար ուժ կա, որովհետև ամեն ինչ «թարս» է գնում: Կարո՞ղ եմ աղոթքներով և խունկ ծխելով մաքրել տունը: Շաբաթը քանի՞ անգամ և ե՞րբ կարելի է խունկ ծխել:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հեղինակավոր The Daily Mail-ը հրապարակել է շվեդ լուսանկարիչ Լինդա Ֆորսելլի սարսափելի լուսանկարչական շարքը, որտեղ լուսանկարիչը պատկերել է Գվատեմալայի հղի ու մայրացած երեխաների առօրյան:
Երբ իմանում են, որ մտերիմներից մեկը բամբասել է, ի՞նչ անել: Քաղաքացու հարցին պատասխանում է Տ. Մխիթար քահանա Ալոյանը:
Մեկ տարի առաջ մայոր Սարգիս Ստեփանյանը հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս զոհված ծառայակից ընկերոջ մարմինը ականապատված տարածքից հանելու ժամանակ վիրավորվում է ականի պայթյունից եւ զրկվում երեք վերջույթներից:
Նոյեմբերի 16-20-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Տիկին Աննան կատարում է այն բոլոր աշխատանքները, որոնք առաջարկում են, միայն թե կարողանա գումար վաստակել` ամռանը բուրդ է լվացնում, տներում հավաքարարությամբ է զբաղվում, անգամ վերանորոգման աշխատանքների է մասնակցում: Ասում է` չի ամաչում, ցանկացած աշխատանք կատարում է, միայն թե որդուն կարողանա իր նպատակներին հասցնել:
Նոյեմբերի 15-ին չեղյալ է հայտարարվել Մոսկվա-Երևան 3 չվերթ:
Նոյեմբերի 15-ին, ժամը 12.18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ՏԿԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ տեղեկացրեցին, որ ըստ Ֆրանսիայի Հանրապետության իշխանությունների ՀՀ դեսպանության տրամադրած նախնական տեղեկատվության՝ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:
Նոյեմբերի 15-ին, ժամը 12.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայկավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Համատարած թանկացումները չեն շրջանցել նաև «Հայռուսկոգեներացիային»: Ընկերությունը ցանկանում է կտրուկ ավելացնել իր ծառայությունների արժեքը, մասնավորապես՝ ջեռուցման սակագինը ամսական 1 քմ համար 38.43 դրամից դարձնել 52.59 դրամ, իսկ տաք ջրի սակագինը 20.49 դրամից դարձնել 28.04 դրամ/քմ:
Մայրիկը, ով փորձում է մաքսիմալ զբաղեցնել երեխային, չի հավատում նրա զարգացմանը: Երեխային, իհարկե, պետք է ինֆորմացիա և ինտելեկտուալ խաղեր: Պետք է ծանոթացնել աշխարհագրության, նկարչության, գույների հետ: Բայց նա ունի ցանկություն՝ իրականացնելու սեփական ֆանտազիաները, հետաքրքրությունները և ցանկությունները: Սրանք շատ կարևոր բաներ են:
Նոյեմբերի 15-ին, ժամը 10.01-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոաճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: