Վթար Մեղրի-Ագարակ ավտոաճանապարհին. կա 2 զոհ

Նոյեմբերի 15-ին, ժամը 10.01-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոաճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին «Նիսսան Տիանա» մակնիշի 34 ZT 231 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Մեղրի գետը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1991 թ. ծնված Վ. Մ.-ի և ուղևոր՝ 1985 թ. ծնված Ա. Ա.-ի դիերը:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել գետից:

Տեսանյութեր

Լրահոս