Վթար Արմավիրի մարզում

Նոյեմբերի 15-ին, ժամը 12.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայկավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Հայկավան գյուղի սկզբնամասում բախվել են «Մերսեդես» մակնիշի 35 LV 139 (վարորդ՝ 1995 թ. ծնված Ա. Ղ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի 84 VV 236 (վարորդ՝ 1955 թ. ծնված Ն. Մ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդները և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1959 թ. ծնված Դ. Մ.-ը հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս