Երեխան և Iphone-ը. Ինչպե՞ս ունենալ զարգացած երեխա, բայց չացնել սահմանը
Երեխան ամեն օր ուզում է այնպիսի սմարտֆոն, ինչպիսին իր ընկերոջն է, ի՞նչ անել: Կարելի՞ է մերժել նրան: Ինչպե՞ս ունենալ զարգացած երեխա, բայց չացնել սահմանը: «Правмир» կայքն այս թեմայով խոսել է հայտնի հոգեբան Յուլյա Գիպենռեյտերի հետ, ով ունի «Շփվել երեխայի հետ. ինչպե՞ս» գրքերի շարքը:
– Ինչպե՞ս վարվել այն իրավիճակում, երբ բոլոր առաջին դասարանցիներն ունեն պլանշետ ինտերնետով, և երեխան պահանջում է նույնից: Եվ առհասարակ, ինչպե՞ս վերաբերվել երեխեայի՝ հեռախոսների և համակարգիչների հետ շփմանը:
– Իհարկե, ընտանիքում պետք է շատ ջանք խնայել, որպեսզի երեխան պաշտպանված լինի սմարտֆոններից: Նույնիսկ մեծերի, հաճախ՝ նաև ինձ մոտ լինում են մտորումներ, որ իմ հեռախոսը վերջին մոդելի չէ և ավելի քիչ հնարավորություններ ունի:
Ինձ թվում է, որ ծնողները սմարտֆոնների թեման պետք է մտցնեն ընդհանուր թեմաների քննարկման մեջ: Հեռախոսները և պլանշետներն ընդհանուր՝ ինչպե՞ս եմ ես երևում ուրիշների աչքին, հարցի մաս են կազմում: Սա նշանակում է՝ համեմատել քեզ ուրիշի հետ և նախանձել ուրիշին: Կա նաև հարց՝ ինչպե՞ս վերաբերվել նրանց, երբ գլուխ են գովում հայրիկի նոր մեքենայով կամ հեռախոսի ինչ-որ հնարավորություններով:
Նման բաների մասին պետք է նախապես խոսել: Եթե երեխան արցունքն աչքերին դժգոհում է իր հեռախոսից, և դուք ասում եք, որ կարևորը հոգևոր արժեքներն են, ապա արդեն իսկ ուշ է: Դա նույնն է, որ 15-17 տարեկան աղջնակին ասեք, որ այն տղան, որին նա սիրահարված է, արժանի չէ նրան: Ուշ է:
Ես կարդացել եմ, թե ինչպես է հոգեբանը մանկական թերապիա անցկացնում փոքրիկի հետ՝ տալով նրան մանկական հարցեր, ասելով նրան փաղաքշական բառեր: Վերջում աղջիկը հարցնում է հոգեբանին, թե ե՞րբ է մեծանալու, որպեսզի նրա նման մարդու հետ ամուսնանա: Երեխան ընդամենը 5 տարեկան է, բայց արդեն ստեղծել է այն կերպարը, որի հետ կցանկանա ամուսնանալ:
Պետք է երեխային ասել, որ պլանշետներն ու սմարտֆոնները նրան խելացի չեն դարձնում: Դրանք ուղղակի օդ են, իսկ ինքը՝ գոյություն ունեցող կենդանի էակ: Պետք է ասել, որ այն տղան, որ նոր հեռախոս ունի, ոչ մի բանով ավելի լավը չի, քան ինքը: Ի՞նչ է՝ հեռախոսով երեխան ավելի խելացի կամ ուժե՞ղ դարձավ: Համոզվա՞ծ եք: Համեմատեք պազապես երեխաների քայլերը և հստակ ցույց տվեք, որ ձեր փոքրիկը առանց հեռախոսի էլ է ավելի լավը:
Եթե ես ուսուցիչ լինեի՝ 8-9-րդ դասարաններում մի հետաքրքիր փորձ կանեի: Ես կասեի, որ անկախ հեռախոսի հնարավորություններից՝ բոլորը մասնակցեն փորձին: Հետո կխնդրեի գրել նրանց.
– Ո՞վ է դասարանում ամենից ուժեղը:
– Ո՞վ է ամենահարգվածը:
– Ո՞վ է ամենաբարին:
– Ո՞վ է ամենախելացին:
– Ո՞վ է ամենահամբերատարը:
– Ո՞ւմ ես ամենից շատ հավատում:
– Ո՞վ է բոլորից ազատ մտածում:
Միայն դրական հատկանիշներ, բացասականները պետք չեն: Բոլոր հարցերի առաջ կգրեի 5-+6 անուններ: Հետո կհարցնեի, թե ո՞ւմ հեռախոսն է ամենից լավը, ումը՝ ամենավատը: Եվ կսկսեի համեմատել:
Հետո ցույց կտայի, թե ով որ կետում է: Որոշ մարդիկ չեն լինի ցուցակում: Պարտադիր պետք է նշել, որ ցուցակում չհայտնված մարդիկ պետք է շատ աշխատեն, որպեսզի ունենան այն հատկանիշները, որոնք գրված էին գրատախտակին:
Կարծում եմ՝ պետք է քննարկել հոգեբանների հետ և անպայման անցկացնել այս թեստը:
– Ինչպե՞ս եք վերաբերվում երեխաների շուտ զարգացմանը: Այսօր մայրիկները երեխաների օրը լցնելու համար առաջարկում են նոր զբաղմունքներ: Երբ դա չես հասկանում, հասկանում ես, որ շատ բաներ չես հասցնում: Պե՞տք է երեխայի ողջ օրը լցնել զարգացմանը միտված վարժություններով:
– Մայրիկը, ով փորձում է մաքսիմալ զբաղեցնել երեխային, չի հավատում նրա զարգացմանը: Երեխային, իհարկե, պետք է ինֆորմացիա և ինտելեկտուալ խաղեր: Պետք է ծանոթացնել աշխարհագրության, նկարչության, գույների հետ: Բայց նա ունի ցանկություն՝ իրականացնելու սեփական ֆանտազիաները, հետաքրքրությունները և ցանկությունները: Սրանք շատ կարևոր բաներ են:
Երբ մայրն անընդհատ զբաղեցնում է երեխային՝ ստեղծվում է տպավորություն, որ երեխան խամաճիկի նման է դառնում, և մայրը կառավարում է նրան՝ արա այս, արա այն:
Յուլիա Գիպենռեյտերի ամուսինը՝ Ալեքսեյ Ռուդյակովը, նշում է, որ զարմանում է, երբ ասում են, որ նախադպրոցական տարիքում երեխան պետք է սովորի այս կամ այն բաները:
– Դպրոցական առարկաների ցանկը փոքր է, շատ փոքր: Իսկ երեխան շատ ու շատ բաներ պետք է սովորի: Օրինակ, սեփական մարմնի ճանաչումը՝ մինչ անատոմիա ուսումնասիրելը:
Իսկ եթե դրա փոխարեն նրան նստեցնում են ու ստիպում են ինչ-որ գիրք կարդալ, նա շատ բաներ պարզապես բաց կթողնի: Այնպես որ՝ գաղափարն այսպիսին է. զարգացնում են երեխային, բայց առանց ֆանատիզմի:
Բնությունը պլաստիկ է, և մայրը ևս պետք է լինի պլաստիկ, այլ ոչ թե կոպիտ՝ երեխայի հետ հարաբերություններում: Մայրիկի համար ամենակարևոր բառն է ՝ պլաստիկա:
Սիրարփի Աղաբաբյան