
Ահաբեկչությունների շարք Փարիզում

Նոյեմբերի 15-ին, ժամը 12.18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ՏԿԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ տեղեկացրեցին, որ ըստ Ֆրանսիայի Հանրապետության իշխանությունների ՀՀ դեսպանության տրամադրած նախնական տեղեկատվության՝ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում` «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ:
Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի, տուժել է ավելի քան 200 մարդ:
Ներկայումս դեռ ճշտվում է, թե արդյոք զոհերի շրջանում կան ՀՀ քաղաքացիներ: