Նոյեմբերի 14-ին, ժամը 9.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած, արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ն, ով ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ինչպե՞ս աղոթել, որպեսզի աղոթքը լսելի լինի: Ինչո՞ւ շատ հաճախ աղոթքին լուծում չի տրվում: Ի՞նչ բառերով աղոթել և ի՞նչ խնդրել Աստծուց:
Գյումրու գազանանոցը ներկայում տեղակայաված է Սախարովի հրապարակում: Քաղաքում հայտնվել է դեռ 2000 թվականից, իսկ գործունեությունը սկսել է 2010 թվականից: Կենդանիները ներկրվել են Ռուսաստանի Դաշնությունից: Հիմա, կարելի է ասել, որ կենդանիները «արտագաղթել» են, քանի որ, մեղմ ասած` կենսապայմաններ չկան: Նշենք, որ կենդանաբանական այգին մասնավոր է:
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Ռոմանը 1993 թ. ծնված Ռոման Զ.-ն է:
Արտյոմ Ադանալյանի սպանության գործը դատարանում է:
«Շիրակ հայրենակցական միությունից» Գյումրու քաղաքապետարանը նախկինում տրամադրած հողատարածքը ետ է վերցնելու:
Նոյեմբերի 15-ին, ժամը 04.30-ին, 1950 թ. ծնված Անահիտ Ս.-ից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի բակում կայանված «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի ավտոմեքենայից գողացել են առջևի և հետևի լուսարձակները, գազի բալոնը, էլեկտրական մարտկոցը, պահեստային անվադողը և էլեկտրական հաշվիչը:
Եթե ամեն քայլափոխին գոռգոռաս, բանի տեղ դնող չի լինի: Իմ վարորդ հայրը հայացքով էր սաստում մեզ, այն էլ` հազվադեպ, կյանքում ձայնը բարձրացրած չկար: Գիտեք, չեմ ուզում սենտիմենտալ բաներ ասել, բայց ես իմ զինվորներով եմ ապրում: Առավոտյան ժամը 7:30-ից մինչև ուշ երեկո` ժամը 9-10-ը, երբեմն` ավելի ուշ, զորամասում եմ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում համակարգչային սաբոտաժի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է համակարգչային DDoS տեսակի հարձակման մանրամասները, կազմակերպչի ինքնությունը։ Ներկայումս հստակեցվում է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:
Նոյեմբերի 13-ին Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 5/2 հասցեի մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին են ներկայացվել 1996 թ. ծնված Էրիկ Ն.-ն, 1998 թ. ծնված Գ. Լ.-ն և 1998 թ. ծնված Ա. Ս.-ն:
Նոյեմբերի 14-ին, ժամը 20.10-ին, 1953 թ. ծնված Ժորա Կ.-ն ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել, որ իր տնից գողացել են 420.000 դրամ:
Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված քննությամբ չեն հիմնավորվել բռնաբարության փորձի վերաբերյալ Սյունիքի մարզի բնակչուհու կողմից ներկայացված գրավոր հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները։ Քրեական գործ է հարուցվել սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, քաղաքացի Ս.Մ-ն ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի քողարկող արգելապատնեշի վրայով փորձել է կատարել արտանետում, որը կանխվել է հիմնարկի աշխատակիցների կողմից:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Եղեգնուտի անտառպետության 7-րդ և Վահագնիի անտառպետության պահաբաժիններում ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ։
Նոյեմբերի 14-ին, ժամը 11.50-ին, ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել ոստիկանության մի ծառայող և հայտնել, որ իր կողմից բնակչության շրջանում զենք-զինամթերք հանձնելու վերաբերյալ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մի քաղաքացի իրենց տան մոտ առանց գործարանային համարի, «ՏՏ»-ի նմանվող, 9 մմ տրամաչափի ատրճանակ է թողել և գրություն:
Փարիզում տեղի ունեցած Anonymous հաքերային խմբի ներկայացուցիչները տեսաուղերձ են տարածել՝ խոստանալով ուժեղացնել պայքարը «Իսլամական պետության» դեմ:
Նոյեմբերի 12-ին, ժամը 01.00-ին, 1998 թ. ծնված Գառնիկ Շ.-ն ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր տվել, որ ոմն Հայկ և Հակոբ իր տանը վիճաբանել են իր հետ, որի ընթացքում փայտով և ձեռքերով հարվածել են իր գլխին` պատճառելով վնասվածքներ:
Վահե Վանոյանի թաղման արարողությանն այսօր ներկա են եղել նրա ծառայակիցները, հրամանատարական կազմը, բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ու հարյուրավոր քաղաքացիներ:
Ինչպե՞ս է ստացվում, որ զարգացած երկրներից Դանիան ունի ընդամենը 23 ծառայողական ավտոմեքենա, իսկ Հայաստանը՝ 1072: Այս հարցադրումն այսօր ԱԺ նիստում հնչեցրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ 2016 թ. բյուջեով ՀՀ-ում ծառայողական ավտոմեքենաների թիվն ավելանալու է 83-ով, այսինքն՝ բյուջեի եկամուտների կրճատմանը զուգընթաց՝ ճոխությունների համար մեծ գումարներ են ծախսվում:
Պարզվել են մի քանի տասնյակ դպրոցահասակ երեխաների թունավորման պատճառները:
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1951 թ. ծնված Սոֆիկ Հ.-ն և հայտնել, որ թիվ 67 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 43.000 դրամ և կուտակային քարտ:
Քիչ առաջ նախագահական նստավայրի դիմաց ակցիա էին իրականացնում «Կարմիր քարտ» նախաձեռնության անդամները, ովքեր տեղեկացրին, որ նոյեմբերի 23-ին` ժամը 17:00-ին, կկայանա երթ դեպի Բաղրամյան` իշխանություններին կարմիր քարտ ցույց տալու համար:
Նոյեմբերի 17-ին շրջանների մեծ մասում, 18-ին Սյունիքում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Այդ ժամանակ ինձ մի քանի սպաներ մոտեցան, բարձրաստիճան իմիջիայլոց, ու այդ սպաներից մեկն ինձ ասաց՝ Գոռ Վարդանյանի հետ կինո՞ ես նկարում, արա, դե տես քո վրա ինչ կինո եմ նկարելու: Ոչ թե կինո են նկարում, հարգելի դատարան, կինոսերիալ են նկարում: Ինչո՞ւմն է խնդիրը, ինչո՞ւ մենք առաջ չենք գնում, ի՞նչ վկաների մասին է խոսքը»:
Երևանում հանցախումբ է հայտնաբերվել և կալանավորվել:
Նոյեմբերի 16-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
2015 թվականի նոյեմբերի 12-ին` ժամը 21:25-ին, Գյումրու Ավստրիական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ որովայնի ձախ կողմնային մակերեսի ծակված-կտրած չթափանցող վերք, արնահոսություն, հեմատոմա վնասվածքով բուժօգնության է դիմել Շիրակի մարզի բնակիչ՝ 17-ամյա Վ. Ղազարյանը:
Նոյեմբերի 16-ին, ժամը 11.35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող ոստիկանության ակադեմիայի տարածքում հակատանկային ական է հայտնաբերվել. անհրաժեշտ է սակրավորների օգնությունը: