Անկախ Հայաստանի պատմության անցած 25 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին կարող է հակառակվել ՀՀ իշխանությունների կամքին: Իսկ այս աննախադեպ իրավիճակի պատճառը սահմանադրական փոփոխություններն են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայ առաքելական եկեղեցու ճեմարանի սաներին տեղեկացրել են, որ եկեղեցին սահմանադրական փոփոխություններին դեմ է: Ճեմարանի սաներին թույլատրվել է եկեղեցու տեսակետի մասին տեղյակ պահել նաեւ իրենց ընտանիքների անդամներին եւ հարազատներին:
«Լեյսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր»՝ ԼԳԲՏ հայկական համայնքը երեկ իր պաշտոնական կայքում հրապարակեց «Հայաստանի սոցիալիստական շարժում» կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանին առնչվող սկանդալային մի տեսանյութ: Սույն տեսանյութը, որտեղ, ըստ ԼԳԲՏ համայնքի, բացահայտվում է Ահարոնյանի ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, կայծակնային արագությամն սկսեց տարածվել սոցիալական ցանցերում: ԼԳԲՏ համայնքը տեսանյութի հրապարակումը բացատրում էր նրանով, որ Ահարոնյանը ԼԳԲՏ-ների դեմ պայքարում առաջամարտիկ է և նույնիսկ Եվրամիության գրասենյակի մոտ հրապարակայնորեն այրել է իրենց խորրդանիշը՝ ծիածանաույն դրոշը, այնինչ ինքը հանդիսանում է այդ համայնքի ծպտյալ ներկայացուցիչ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
28-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով աղջկա խորթ ծնող, միաժամանակ ստանձնելով նրա խնամքն ու դաստիարակությունը, քննությամբ չպարզված օրերին և իրենց տանը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:
Ամեն անգամ «Հայր մեր» աղոթքը ասելիս՝ սկսում եմ հորանջել: Դա չարի հարձակո՞ւմն է: Պատասխանում է Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը:
Ներկայացնելով դիմումը՝ անհրաժեշտ փաստաթղթերով և վճարելով պետական տուրքը՝ տաքսի ծառայութուն մատուցող ֆիզիկական և իրավաբանական անձինք 7 աշխատանքային օրվա ընթացքում ստանում են լիցենզիա և ներդիր: Անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ներկայացնել ինչպես առձեռն, այնպես էլ էլեկտրոնային նամակով կամ փոստով:
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով նոր միջնորդություն է ներկայացվել նախաքննական մարմնին: Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ միջնորդություն են ներկայացրել կարևոր հանգամանքի վերաբերյալ քննություն կատարելու համար:
Նա Վանաձորում իր անձնական օգտագործման «Մերսեդես Բենց» մակնիշի հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մեջ անչափահաս աղջկա կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այդպիսիք գործադրելու սպառնալիքով և վերջինիս անօգնական վիճակն օգտագործելով, իր սեռական կրքերին հագուրդ է տվել խաթարված ձևով՝ անչափահասի նկատմամբ կատարելով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է Կապանում առանձնապես խոշոր չափի գողություն կատարած անձի ինքնությունը:
Պարզաբանում է Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ուսանողների միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
Նոյեմբերի 10-ին ոստիկանության Սիսիանի բաժին էր դիմել 1976 թ. ծնված Արտակ Թ.-ն և հայտնել, որ կորցրել է բանկային քարտը, որի վրա նշված է եղել ծածկագիրը:
Այրի մայր Մերին, դուստրերի` Զիտայի ու Գիտայի հետ, հայտնվել է օրհասական ծանր կեցության մեջ: Վտանգված է նաեւ ինչպես Մաշայի, այնպես էլ Միշայի կյանքը:
Քաղաքացի Ա. Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ամուսնու հետ վիճաբանելուց հետո, դուրս է եկել տանից և զբոսնել: Գիշերվա ժամին հանդիպել է ոստիկանության աշխատակիցներին և նրանց ուղեկցությամբ գնացել է ոստիկանության բաժնի վարչական շենք, որտեղ վերջիններս իրեն հարցեր են ուղղել տանից հեռանալու պատճառների մասին, ապա առաջարկել են վերադառնալ տուն, սակայն ինքը հրաժարվել է:
«Ես շարունակելու եմ պայքարել արժանապատիվ և բարեկեցիկ ապրելու համար: Չգիտեմ՝ ինչ միջոցներով: Վաղ է խոսել այդ միջոցների ու գործողությունների մասին: Բայց քանի իմ ընկերները բանտախցերում, ճաղավանդակների ետևում են գտնվում, ես հանգիստ նստել չեմ կարող»:
168․am-ը կապ հաստատեց ահաբեկչությունից հետո ստեղծված Ճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Նրանցից մի քանիսի հետ զրույցում պարզ դարձավ, որ հայուհու փնտրտուքները դեռ շարունակվում են, թեև խումբը ահաբեկչությունից հետո գտել է մարմիններ, որոնք դեռ պետք է ճանաչվեն հարազատների կողմից։ Նրանց փոխանցմամբ՝ կապի մեջ են Ուզունյանի ծնողների, հարազատների հետ։ «Եթե նրանք ճանաչեն և հաստատեն, որ իրենց աղջիկը զոհվել է, ապա իրենք էլ այդ տեղեկությունը կտարածեն։ Մենք նման բան անելու իրավունք չունենք»,- ասաց ներկայացուցիչը։
Գյումրու հարյուրավոր վագոն-տնակներից մեկում բնակվող, ձմռան նախաշեմին ծանր կացության մեջ գտնվող ընտանիքի և «Շիրակ կենտրոնի» անօթևան ընտանիքների կացարաններում մոտալուտ ձմռանը ևս փոքրիշատե ջերմություն ապահովելու նպատակով հայտարարում է ձմռան վառելիքի բաժանման «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ծրագրի մասին պատմող տեսանյութը:
Քիչ առաջ ոստիկանության Ստեփանավանի բաժնի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները Ստեփանավան քաղաքին հարակից` Պուշկինոյի անտառում հայտնաբերել են հոշոտված դի:
30-ամյա Գ.Մկրտչյանը, նախնական համաձայնության գալով Վ. Ղազարյանի և վերջինիս մտերմուհու՝ Հ. Հայրապետյանի հետ, 2010 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Երևանյան լճին հարող Բագրատունյաց փողոցից իրենց «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան են նստեցրել ԻԻՀ քաղաքացի Ֆ. Մ.Ղորբանուն, միասին ճաշելու և հյուրասիրելու պատրվակով նրան տեղափոխել Մասիս քաղաքի ուղղությամբ, որտեղ Երևան-Մասիս մայրուղուն հատող Նորաբաց գյուղի ճանապարհին նրան իջեցրել են ավտոմեքենայից, կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ բացահայտ հափշտակել նրան պատկանող «Այֆոն» տեսակի բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ գտնվել է 50 ԱՄՆ դոլար և 12.000 ՀՀ դրամ:
Այսօր հիվանդանոցում մահացել է հոգեբան, լրագրող Նազենի Ղարաբաղցյանը: Նա նոյեմբերի 11-ին վթարի էր ենթարկվել և հիվանդանոցում գիտակցության չգալով, այսօր մահացել է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 19-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
Այսօր Ուսանողության միջազգային օրն է,եւ ավանդույթի համաձայն, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը կրթաթոշակներ եւ շնորհակալագրեր հանձնեց հանրապետության մոտ երկու հարյուր ուսանողների։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ուշ երեկոյան, շրջագայության ժամանակ, Գյուրջյան փողոցի թիվ 9 շենքի մոտ գտնվող կրպակի հետնամասում հանդիպել են 4 անձանց, որոնցից մեկը նկատելով ոստիկաններին՝ տաբատի գրպանից նետել է մի փաթեթ:
26-ամյա Աբդեսլամն իր տվյալներով ամրագրել է հյուրանոցի 311 և 312 համարները և դրանց համար վճարել է կրեդիտ քարտով: Պարբերականի փոխանցմամբ՝ ահաբեկիչները հյուրանոց են ժամանել ահաբեկչությունից 2 օր առաջ: Նաև նշվում է, որ այդ հյուրանոցում չկա տեսանկարահանման համակարգ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի Ֆրունզեի փողոցի բնակարաններից մեկից հափշտակություն կատարած անձի ինքնությունը:
Բատակլան թատրոնում գտել են Լոլա Ուզունյանի մարմինը: Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան բարեկամների միության գանձապահ Վահե Խաթչերյանը:17-ամյա հայ աղջիկը Փարիզի ահաբեկչությունից հետո 3 օր կորած էր համարվում:
Արթուր Ղազարյանի (մականունը Տույ) պատժի կրման տիպը փոխվել է: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Նա պատիժը կրելու է բաց տիպով:
Ցանկացած երկրի զինվորական ուժերը կարող են կանխել ահաբեչությունը, եթե օգտագործեն փորձաքննություն անցած, մարդկային ռեսուրսների վրա հիմնված առաջատար ռազմական տեխնոլոգիան՝ Անպարտելի պաշտպանության տեխնոլոգիան (ԱՊՏ):
Նոյեմբերի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից գողություն է կատարվել: