Տիկին Աննան կատարում է այն բոլոր աշխատանքները, որոնք առաջարկում են, միայն թե կարողանա գումար վաստակել` ամռանը բուրդ է լվացնում, տներում հավաքարարությամբ է զբաղվում, անգամ վերանորոգման աշխատանքների է մասնակցում: Ասում է` չի ամաչում, ցանկացած աշխատանք կատարում է, միայն թե որդուն կարողանա իր նպատակներին հասցնել:
Նոյեմբերի 15-ին չեղյալ է հայտարարվել Մոսկվա-Երևան 3 չվերթ:
Նոյեմբերի 15-ին, ժամը 12.18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ՏԿԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ տեղեկացրեցին, որ ըստ Ֆրանսիայի Հանրապետության իշխանությունների ՀՀ դեսպանության տրամադրած նախնական տեղեկատվության՝ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:
Նոյեմբերի 15-ին, ժամը 12.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայկավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Համատարած թանկացումները չեն շրջանցել նաև «Հայռուսկոգեներացիային»: Ընկերությունը ցանկանում է կտրուկ ավելացնել իր ծառայությունների արժեքը, մասնավորապես՝ ջեռուցման սակագինը ամսական 1 քմ համար 38.43 դրամից դարձնել 52.59 դրամ, իսկ տաք ջրի սակագինը 20.49 դրամից դարձնել 28.04 դրամ/քմ:
Մայրիկը, ով փորձում է մաքսիմալ զբաղեցնել երեխային, չի հավատում նրա զարգացմանը: Երեխային, իհարկե, պետք է ինֆորմացիա և ինտելեկտուալ խաղեր: Պետք է ծանոթացնել աշխարհագրության, նկարչության, գույների հետ: Բայց նա ունի ցանկություն՝ իրականացնելու սեփական ֆանտազիաները, հետաքրքրությունները և ցանկությունները: Սրանք շատ կարևոր բաներ են:
Նոյեմբերի 15-ին, ժամը 10.01-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոաճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դիրքեր բարձրանալիս երկու նախրապանի հանդիպեցինք: Դեռ հեռվից նկատել էին մեր զինվորական մեքենան, կանգնել ու սպասում էին: Զինվորականներին այստեղ շատ են հարգում, անպայման ուզում են խոսք ու զրույցի բռնվել: Հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Բադալյանի հետ էինք:
Նոյեմբերի 14-ին, ժամը 21.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Քարագլուխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչների հերթական քարոզչական հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 15-ին՝ Իջևան և Դիլիջան քաղաքներում:
Դրա՞մն է փչացնում մարդուն, թե՞ այն սոսկ անկման պատճառ է դառնում։ Պարզաբանում է Տ. Եսայի քահանա Արթենյանը:
Վիճակագրության համաձայն՝ ինքնաթիռը տրանսպորտի ամենաանվտանգ տեսակն է: Նույնիսկ, եթե թռիչքի ընթացքում չնախատեսված իրավիճակ է ստեղծվում, կարևոր է հանգստություն պահպանել:
«Ոչ մեկը չի ասում, որ կարելի է խախտումներ անել, ես դրա ջատագովը չեմ։ Ես ասում եմ` մարդկանց արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների հնարավորություն տվեք, որոնք այս հարցով հազար ու մի խնդիր կլուծեն»,- ասում է Էդմոն Մարուքյանը։
Հոգեդարձը հակաբնական երևույթ է: Իրականում երբ բժիշկներն ասում են, թե մարմինը մահացած է, ֆիզիկապես պատրաստ չէ կրելու իր մեջ կյանք, հոգին մահացած մարմնին վերադարձնելը նշանակում է շարունակ տանջել մարդուն:
Նոյեմբերի 13-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Բաբաջանյան փողոցի թիվ 26/5 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Արամ Ք.-ին:
Նոյեմբերի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություն է ստացվել, որ նոյեմբերի 11-ին, ժամը 23-ի սահմաններում, Երևանի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել:
Վախենում էի բարձրությունից: Ես սովոր էի հողը զգալ ոտքերիս տակ: Բայց, ինչ հետախույզ, եթե պարաշյուտով չթռչի: «Ես ո՞նց կարող եմ… Ես ո՞նց կարող եմ… Ես ո՞նց կարող եմ…»,- մտածում էի ուղղաթիռի դռան մոտ կանգնած: «Դո՛ւ պարտավոր ես թռչել»: Մեկ… երկու… երեք… Նետվում եմ ցած: Երկնքում եմ: Ես եմ ու օդը: Ահա ոտքերս հպվում են երկրին: Եվ մեկընդմիշտ մոռանում եմ վախերիս մասին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալ Հայկ Ավագյանը, նույն բաժնում քննվող քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քրեադատավարական նորմերից չբխող գործողությունների կատարմամբ և ապօրինի ցուցումներ տալով, միջամտել է գործով նախաքննություն կատարող, իրեն անմիջականորեն ենթակա քննիչի գործունեությանը՝ խոչընդոտելով քննությանը:
Լոնդոնի «Գեթվիկ» օդանավակայանի տերմինալը վերսկսել է աշխատանքը այն բանից հետո, երբ կասկածելի իրի պատճառով տարհանվել էր:
«Գերմանիայի անվտանգության ուժերն այս գիշերվանից ձեռնարկում են անվտանգության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցները: Դրանց թվին է դասվում առաջին հերթին դեպի Ֆրանսիա տանող ավիա և երկաթուղային հաղորդակցության միջոցներում ոստիկանության ուժեղացված ներկայությունը, ինչպես նաև հերթապահ ոստիկանական միավորների զինումը»,- ըստ «Ռիա Նովոստի»-ի՝ ասել է Գերմանիայի ՆԳ նախարարը:
Ֆրանսիական ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ամստերդամում Twitter սոցցանցում հրապարակված սպառնալիքից հետո: Այս մասին գրում է »Գազետան»՝ հղում անելով «Ռոյթեր» գործակալությանը: Ինքնաթիռից, որը պատկանում է Air France ավիաընկերությանը, տարհանվել են ուղևորները: Այս պահին ինքնաթիռը մանրամասն զննության է ենթարկվում:
Life News-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում արագընթաց գնացքը շրջվել է՝ դուրս գալով ռելսերից: Նախնական տվյալներով, կա 5 զոհ:
Այս պահին արդեն բազմաթիվ հայեր ծաղիկներ են դնում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանան դիմաց՝ հարգանքի տուրք մատուցելով ահաբեկչության զոհերի հիշատակին:
Մենք բոլորս ցնծված ենք Ֆրանսիայում տեղի ունեցած սարսափելի ողբերգությամբ: Այս դժվարին պահին խոսքեր չենք գտնում հայտնելու մեր ցավը, զայրույթը: Մեր համայնքը աղոթում է բոլոր անմեղ զոհերի համար: Վիրավորներին ցանկանում շուտափույթ ապաքինում: Հավատացեք այդ ցավով մենք եզդիներս ապրում ենք այս էլ մի քանի տարի է: Այդ հրեշները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ աշխարհը համատեղ ուժերով պետք է ոչնչացնի նրանց իրենց որջում:
Այսօր ժամը 20։00-ից մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում կմեկնարկի մոմավառություն՝ ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:
Զոհված 20-ամյա Վահե Վանոյանը Շիրակի մարզի Արևիկ գյուղից էր: Բանակ էր զորակոչվել դպրոցն ավարտելուց հետո: Ընտանիքի անդամներն անհամբեր սպասում էին տղայի վերադարձին: 1 ամսից Վահեն զորացրվելու էր, անգամ տասնօրյա արձակուրդից էր հրաժարվել:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին` Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնց հետևանքով կան մեծաթիվ զոհեր, վիրավորվել են բազմաթիվ մարդիկ:
2015 թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:25-ին, Գյումրու «Ավստրիական» հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ կողմնային մակերեսի ծակված-կտրած չթափանցող վերք, արնահոսություն, հեմատոմա» վնասվածքով բուժօգնության է դիմել Շիրակի մարզի անչափահաս մի բնակիչ:
Հարգելի համաքաղաքացիներ, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 20-ից մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է անցկացնել մոմավառություն՝ ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի։ Քանի որ նշված ժամից փակ են լինելու Ֆրանսիայի հրապարակ մտնող փողոցները` ոստիկանությունը վարորդներին առաջարկում է երթևեկել շրջանցիկ փողոցներով:
Այսօր ժամը 20։00-ից մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում կմեկնարկի մոմավառություն՝ ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Մեր բոլոր համաքաղաքացիներին հրավիրում ենք հարգանքի տուրք մատուցելու բարեկամ Ֆրանսիայի անմեղ զոհերի հիշատակին: