Թաիլանդի վարչապետը երգ է գրել ազգի բարոյական ոգին ամրապնդելու համար

Թաիլանդի վարչապետ եւ զինվորական կառավարության ղեկավար Պրայուտ Չան-Օչան գրել, որի բովանդակությունը նպատակամղված է թաիլանդցիների ոգեպնդմանը ծանր ժամանակներում: Այս մասին հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներցկայացուցիչ գեներալ-մայոր Սանսեմ Կեոկամնետը:

Գեներալը երգի մեկնաբանությամբ հանդես է եկել կառավարական հեռուստատեսային կենտրոնի լրատվական թողարկման ընթացքում, որի հաղորդումները միաժամանակ ցուցադրվում են Թաիլանդի հեռուստատեսության բոլոր ալիքներով:

«Վարչապետը «Հույս եւ հավատ» երգի տեքստը գրել է շուրջ մեկ ամիս առաջ եւ փոխանցել ցամաքային զորքերի երաժշտական անսամբլին՝ երաժշտությունը գրելու եւ հետագա ստուդիական ձայնագրման համար»,- հայտնել է Կեոկամնետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս