Բրիտանացի ֆերմերը սկսել է մաքուր օդ վաճառել հարուստ չինացիներին

Մեծ Բրիտանիայում տեղացի ֆերմեր Լեո դե Վաթսը կազմակերպել է գյուղական մաքուր օդի վաճառքը հարուստ գնորդներին: Ինչպես գրել է The Independent-ը, բրիտանական ապրանքի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն են հանդես բերել Չինաստանի ունեւոր քաղաքացիները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Մառախլապատ Ալբիոնի լեռնային բարձունքների օդը հաճույքով են գնում մեկ տուփը 80 ֆունտ ստեռլինգ գնով: Ձեռնարկչի խոսքով՝ բրիտանական օդն առանձնապես ակտիվորեն են գնում աղտոտված Շանհայի եւ Պեկինի բնակիչները, որտեղ հարուստ ընտրախավը պատրաստ է բավական մեծ գումար վճարել մի քանի ներշնչումների համար:

Վաթսի կայքում նշված է, որ օդը հավաքվում է Սոմերսեթի շրջակայքից, Ուելսում եւ Դորսեթում, ուստի տարբեր բույրեր ունի:

Ֆերմերի խոսքով՝ գնորդներից ոմանք օդը գնում են, բայց չեն պլանավորում օգտվել դրանից, համարելով, որ ժամանակի ընթացքում դրա պարունակությունը միայն ավելի կթանկանա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս