
Կապան քաղաքի Շղարշիկ թաղամասում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից

Փետրվարի 8-ին, ժամը 17.26-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շղարշիկ թաղամասում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 51 ԼՏ 501 պետհամարանիշի (վարորդ՝ Է. Գ.) ավտոմեքենան ցեխակույտի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի երկրորդական ճանապարհ (մոտ 1 մ.). տուժածներ չկան:
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի մաս: