
Վիճաբանության ժամանակ ընկերուհին խոհանոցային դանակով հարվածել է

Փետրվարի 6-ին, ժամը 03.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1990 թ. ծնված Նարեկ Մ.-ն, ով հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 25 շենքի մոտ վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է ոչ թե վայր ընկնելու հետևանքով, այլ փետրվարի 5-ին, ժամը 20.00-ի սահմաններում, վերջինիս ընկերուհու` 1982 թ. ծնված Տաթևիկ Մ.-ի տանը. վիճաբանության ժամանակ ընկերուհին խոհանոցային դանակով հարվածել է Նարեկ Մ.-ին:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և վերցվել է:
Կատարվում է հետաքննություն: