Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը հացադուլ է հայտարարել

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը հացադուլ է հայտարարել: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ Մուշեղ Մխիթարյանը բողոքում է քրեական գործից, հացադուլ է հայտարարել հունվարի 29-ից:

Նշենք, որ Մուշեղ Մխիթարյանին կամ ինչպես ինքն է ներկայանում, Մխիթար Մոս Մուշեղյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ)։ Նա կալանավորված է:

Տեսանյութեր

Լրահոս