
Որոշ ավտոճանապարհներին բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Արթիկ-Ալագյազ, Վայք-Սարավան ավտոճանապարհներին փետրվարի 8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բուք է: Վայք-Սարավան, Նոյենբերյան – Կիրանց ճանապարհահատվածները դժվարանցանելի են ծանրաքաշ մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Հանրապետության որոշ ճանապարհահատվածներում տեղում է ձյուն: Միջպետական և
հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ: