Տեղեկացնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը ՀՀ «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ համաձայնագիր են ստորագրել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Շարունակվում են նախագծման աշխատանքները: Մի հատվածում սկսվել են հողային աշխատանքներ, ինչպես նաև զուգահեռ աշխատանքներ են կատարվում 2.5 հա տարածքի իրացման մասով:
ԵՏՄ «վարչապետի» պաշտոնում Տիգրան Սարգսյանի առաջին որոշումներից մեկը լինելու է Հայաստանի քաղաքացիների համար ԵՏՄ տարբեր ստորաբաժանումներում հաստիքներ բացելը:
ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնած` դրամը դանդաղ ու կառավարելի արժեզրկելու գործընթացը առաջին հայացքից սահուն է ընթանում: Բայց միայն առաջին հայացքից: Դատելով մի քանի ցուցանիշներից ԿԲ-ն երեկ մի կերպ է պահել դրամի արժեզրկումը:
«Որոշել էր 50-ամյակի օրը համ հարս բերեր, համ ծնունդը նշեր, առեւտուրը արել էին արդեն, բայց երկու օրից իր թաղումն է։ Մա՞րդ էլ հարսանիքի պատրաստություն տեսնի, թաղում անի»,- ասաց արագածավանցին։
Դժվարանցանելի են Ապարան-Ծիլքար, Սպիտակ-Խնկոյան, Սոթք-Քարվաճառ և Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները:
Մարզպետարանների սոցիալական վարչություններում և տարածքային գործակալություններում տոտալ ստուգումներ են սկսվել։ Մոտ ապագայում բազմաթիվ «գլուխներ» են թռչելու՝ նվազագույնը մարզային գործակալության պետերի մակարդակով։
Փետրվարի 4-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ճաղավանդակին:
Փետրվարի 4-ին, ժամը 21.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռադիոկայնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:
Փետրվարի 4-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի Երևանյան խճուղու սկզբնամասում այրվում է կուտակված անասնակեր:
Փետրվարի 4-ին, ժամը 18.31-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Հայաստանում աճել է հաշմանդամություն ունեցող քաղաքացիների թիվը։ Ընդհանուր առմամբ նրանց թիվը 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հասնում է է 200 հազար 177-ի, որը ՀՀ քաղաքացիների 6,6 տոկոսն է։ 2015 թվականին բժշկասոցիալական փորձաքննություն է անցել 72 հազար 941 քաղաքացի, որից 55 հազար 585-ն առաջին անգամ։
Ըստ հիմնավորման՝ ֆեդերացիան պարտավորվել է հինգ տարվա ընթացքում ֆուտբոլի ակադեմիայի կառուցման նպատակով իրականացնել 300 մլն դրամի ներդրում:
Սուր շնչառական վիրուսներով հիվանդացության դեպքերի ցուցանիշը գնալով նվազում է, սակայն բժշկական հաստատություններ դիմողների հոսքը շարունակվում է:
Փետրվարի 4-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում այրվում է խոտի դեզ:
Տավուշի մարզի գյուղատնտեսական հողատեսքերը կազմում են 110 հազար 779 հեկտար: Տավուշի մարզպետարանից ստացված տեղեկատվությամբ՝ դրանից 25 հազար 300 հեկտարը վարելահող է, բազմամյա տնկարկներ՝ 3755 հեկտար:
Բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով մեղադրյալ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի պաշտպանների ներկայացրած մի քանի միջնորդություններ մերժվել են:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետազոտվեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նյութերը:
Քաղաքացի Ժաննա Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների` կառույցի ղեկավար Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ:
Հոլանդացիները մտադիր են Շիրակի մարզում կարտոֆիլի վերամշակման արտադրամաս հիմնել: Ներդումները կանի շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի եզրին սննդի օբյեկտներ կան, որոնք վերջերս սկսել են կրել Հալեպ, Քեսաբ անունները:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում փետրվարի 3-ին ոստիկանությունից ստացվել են քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության առանձին աշխատակիցների կողմից հունվար ամսին կաշառք պահանջելու վերաբերյալ։
Ուշադրություն. հարկադիր բուժման մեջ գտնվողը հոգեբուժարանից դիմել է փախուստի
«Պատահական չէ մտածված, որ ֆեյսբուքյան խաղերն ամենագրավիչն են մարդկանց համար, քանի որ սոցցանցերի պատմության մեջ առաջին անգամ դրանք հնարավորություն են տալիս խաղալու ընկերների հետ: Իհարկե, դրանց ստեղծողներն այդ միջոցով գումար են աշխատում՝ գովազդի հաշվին, սակայն պետք է ուշադրություն դարձնել, որ յուրաքանչյուր ծրագիր, խաղ կամ թեստ, որն աշխատում է Ֆեյսբուքի միջոցով, հարցնում է օգտատիրոջից, թե ի՞նչ է թույլատրվում կատարել ձեր անունից»:
Վանաձորում բնակարանային գողության փորձի և իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել:
107 տարեկանում մահացել է իսպանացի գինեգործ Անտոնիո Գարսիա Դոկամպոն, ով ամեն օր ջրի փոխարեն գինի է օգտագործել, հայտնում է ABC-ն:
Զինված և հանրության համար խիստ վտանգավոր «Ուջանիկի» վնասազերծման մանրամասները:
Այսօր՝ փետրվարի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Պետրոսյանի որոշմամբ ձերբակալվել է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ, 35-ամյա Սեդրակ Հենրիկի Ղազարյանը: