Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 21-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, սեպտեմբերի22-ին հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի23-24-ը ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Սեպտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-ին էապես չի փոխվի, սեպտեմբերի 22-25-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում`
Սեպտեմբերի 21-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է, սեպտեմբերի 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18 մ/վ, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի սեպտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 34.00C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.00C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.90C