Ոստիկանները բռնել են կողուպուտ կատարողին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները «Երևան-Մոսկվա» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1991 թ. ծնված Լևոն Բ.-ին:
Հետիոտնի համար նման պարագաներ Հայաստանում ներկայացնելու միտքը հղացավ այն ժամանակ, երբ «Լուսատիտիկ» ընկերության տնօրեն, «Լուսավորված եմ, անվտանգ եմ» նախաձեռնության հեղինակ Զորիկ Հանիսյանի կյանքում տեղի ունեցավ մի միջադեպ: Նա շատ դժվարությամբ կարողացավ խուսափել հետիոտնին վրաերթի ենթարկելուց: Պատճառը եղել է ոչ բավարար լուսավորվածությունը:
Փետրվարի 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին` ժամը 14:00-ի դրությամբ, ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների շնորհիվ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է:
168.am-ն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ նրանցից ո՞րն է հաղթող ամենահավանական թեկնածուն: Ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց՝ միայն քննարկումները ցույց կտան: Մեր այն հարցին, թե՝ ի՞նչ կարող եք ասել ձեր առաջադրած թեկնածուի՝ Արման Թաթոյանի մասին, Գ. Մինասյանը դժվարացավ որևէ բան ասել, քանի որ, նրա խոսքով՝ ինքը ՀՀԿ խմբակցության քննարկմանն ընդամենը 10 րոպե է մասնակցել, որովհետև հանձնաժողովի նիստի էր:
Այո, ըստ փորձագետի եզրակացության՝ Մերի Մարգարյանը մահացել է «HELLP» հիվանդությունից (որը կյանքի օրոք, դժբախտաբար, գրեթե չի ախտորոշվում):
Համեստ, ազնիվ, իր ուժերի սահմաններում սովորող, համեստ ընտանիքի երեխա էր, կարգապահ էր ու երբեք չէր բացակայում դասերից, շատ ընկերասեր էր
Փետրվարի 6-ին, ժամը 05.24-ին ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ-Ապարան ավտոճանապարհին՝ խաչմերուկի մոտակայքում, «ВАЗ-21010» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:
Փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառել են նաև 60 և 82 մմ-ոց ականանետեր /շուրջ 35 արկ/ և TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ /4 արկ/:
Անուշ Օսկույանը (Anoosheh Oskouian) մանկուց երազող է եղել: Բնավորության գիծ էր, որն իր մեջ զարգացրել էին ծնողները, երբ մեծանում էր Իրանում: Երազելու իր կարողությունը, ի վերջո, նրան բերեց Ամերիկա և ոգեշնչեց, որպեսզի դառնա ձեռներեց: Օսկույանը 52 տարեկան է, ծնվել է Իրանում. այնտեղ ընդունված էր՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով հարուստ ընտանիքի երեխաներին ուղարկում էին արտասահման:
Ոստիկաններից մեկը ցուցմունք է տվել, որ զբոսայգու տարածքում է գտնվել, այնտեղ գտնվող հասարակական զուգարանից օգտվելու նպատակով մոտեցել է դրան, իսկ երբ կանացի զուգարանի դռան մոտով քայլել է դեպի տղամարդկանց համար նախատեսվածը, ներսից բղավոցներ է լսել, մի պահ չի կողմնորոշվել` անհարմար զգալով մտնել կանացի զուգարան, սակայն տեսնելով, որ բղավոցները շարունակվում և ուղեկցվում են նաև օգնության կանչերով, հրելով բացել է կանացի զուգարանի դուռն ու տեսել, որ ամբաստանյալը, գրեթե գետնին գցած վիճակում, հետևի կողմից, մի ձեռքով բռնած է եղել տուժողի պարանոցից, մյուս ձեռքով` փորձել է նրա հագուստները հանել:
Հունվարի 30-ին Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել Վանաձորի Նարեկացու փողոցի մի տնից սննդամթերք և կենցաղային իրեր գողանալու մասին:
Փետրվարի 5-ին, ժամը 18.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում:
Այսօր մեր պահանջները ոչ միայն բազմապատկված են, այլև դրանց մեծագույն մասը կամ այլասերված և կամ արհեստական է:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Արմեն Կ.-ն և Կարեն Օ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Սմբատ Քոչարյանը ուսումնական կենտրոնում սովորելուց հետո ծառայության անցավ զինված ուժերի զորամասերից մեկում: Ծնողները հպարտությամբ են պատմում իրենց զինվոր որդու մասին:
Փետրվարի 5-ին, ժամը 18.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Աչաջուր գյուղում՝ խաղողի այգում:
Փետրվարի 5-ին, ժամը 18.23-ին տեղեկություն է ստացվել, որ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերից, փետրվարի 5 դրությամբ, հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 16 քրեական գործ՝ 19 մեղադրյալի վերաբերյալ:
Գյումրին այսօր անմխիթար վիճակում է գտնվում: Այստեղ բնակվող շատ ընտանիքներ գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ: Աղքատությանը գումարվում է նաեւ անօթեւանությունը:
Բալահովիտ գյուղի քարի արտադրամասում կատարված սպանությունը բացահայտվեց:
Փետրվարի 5-ին, ժամը 17.30-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի նիստում ընդունված որոշման՝ ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25000 դրամը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկայում տեղի ունեցած ինքնասպանության դեպքի առթիվ։
«Շիրակ կենտրոնը» սոցիալապես ծայրահեղ վիճակում հայտնված ընտանիքներին հայտնաբերելիս և աջակցություն ցուցաբերելիս ուշադրությամբ հետևում է նաև լրատվանիջոցների հրապարակումներին:
Օղի թորելու սարքը գողացողները հայտնաբերվել են:
Փետրվարի 5-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 67 քրեական գործ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: