ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը «GNC-ալֆա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահն է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վահան Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար։ Ստորև ներկայացնում ենք Վահան Մարտիրոսյանի կենսագրությունը։
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1962 թ., անկուսակցական է։ 1984 թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտը, տեխնիկական գիտությունների թեկնածու է։
1984 -2000- Երևանի էլեկտրաապարատների գործարան` ինժեներ-կոնստրուկտոր, կոնստրուկտորային բյուրոյի պետ, գլխավոր ինժեների տեղակալ
2000-2006-«Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` գլխավոր տնօրեն
2006 – 2006-«Արմենթել» ՓԲԸ` գլխավոր կոմերցիոն տնօրեն
2006 – 2010- «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ
2008 – 2012- «GNC-ալֆա» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ
2012 – 2016- «GNC-ալֆա» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։
Ամուսնացած է, ունի 1 երեխա։