ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են հունվարի 26-ին երկու անձի հրազենային վնասվածքներ հասցնելու հանգամանքները։
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Գեղամ Հ.-ի
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ փետրվարի 7-ի երեկոյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ վարչական շրջաններում սկսվել և շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները, որոնցում ներգրավված են 103 միավոր մեքենասարքավորում և շուրջ 600 աշխատակից:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի նիստում ընդունված որոշման՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը կարող է վճարվել նաև Նախարարության հետ համապատասխան համաձայնագիր կնքած բանկի միջոցով:
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը հացադուլ է հայտարարել: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ Մուշեղ Մխիթարյանը բողոքում է քրեական գործից, հացադուլ է հայտարարել հունվարի 29-ից:
«Դեպքի մանրամասները չգիտենք, բայց ասում էին՝ դժվար է ունեցել, երեխային էլ Արտաշատի հիվանդանոցից Երեւան էին տեղափոխել, վիճակը ծանր էր»
Անցած գիշեր հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան պատճառով այսօր ներհանրապետական մի շարք երթուղիներ ուղևորափոխադրող ընկերությունների կողմից չեն սպասարկվել:
«Քիչ առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Զարուհի Փոստանջյանին առաջադրեցի ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանի պաշտոնում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Էդմեն Մարուքյանը:
«Սանիտեկ»-ը վստահեցնում է, որ ձյան տեղումների դադարից հետո 48 ժամվա ընթացքում ամբողջապես մաքրված կլինեն Երևանի գլխավոր ճանապարհները և 72 ժամվա ընթացքում ավարտին կհասցվեն երկրորդական նշանակության ճանապարհների մաքրման աշխատանքները: Մինչև այդ, ընկերությունը կշարունակի արտակարգ ռեժիմով իրականացնել ձնամաքրման աշխատանքները տեղումներին զուգահեռ:
Փետրվարի 8-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 5788 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3440 տոննայի դիմաց:
168.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սերոբ Խաչատրյանը, իրականում մահացել է լյարդի անբավարարությունից:
Փետրվարի 7-ին ՀՀ Շիրակի մարզի Փանիկ գյուղում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և մի շարք բարձրաստիճան զինվորականներ մասնակցել են Հայրենիքի համար հերոսացած Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանի հոգեհանստի արարողությանը
Փետրվարի 8-ին, ժամը 08.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում հնչած կրակոցների գործով դատապարտված Գոռ Առաքելյանին մասով մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվել է:
Գորիսում լուրեր են տարածվել, որ մահացել է Սյունիքի մարզպետի եղբայրը՝ Սերոբ Խաչատրյանը: Գորիսում նա հայտնի է Հոպոպ մականունով:
Փետրվարի 7-ին տեղի ունեցավ ggtaxi-ի կազմակերպած ակցիան, որի նպատակն էր՝ օգտակար լինել հայ զինվորին: Ակցիան նվիրված էր Հունվարի 28-ին՝ Հայկական բանակի օրվան: Սակայն ակտիվորեն տարածվող գրիպի պատճառով, հաշվի առնելով Պաշտպանության նախարարության հորդորը, ակցիան հետաձգվել էր:
Նախօրեին «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 73-ամյա տարեց մի կին, ում մոտ ախտորոշվել է «գլխի ձախից գագաթնային շրջանի կտրած արյունահոսող վերք, ուղեղի ցնցում, կրծքավանդակի բութ վնասվածք»:
Փետրվարի 6-ին, ժամը 21.20-ին, Երևանի Կ. Ուլնեցու և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Սուբարո» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Սուբարո»-ն բախվել է լուսացույցին:
Տեսնես Հայաստանում այդ ո՞ր կառույցն է վերահսկելու ու բացահայտելու այս հանձնաժողովի փոշիացումները՝ նախագահականի՞, թե՞՝ կառավարության:
Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված «հանցավոր խմբի» գործի շրջանակներում ձերբակալված Վահան Շիրխանյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը միջնորդությունը մերժել է՝ նշելով, որ այդ հարցը գտնվում է քրեակատարողական վարչության իրավասության շրջանակներում:
Մոտ 30 րոպե նա չէր ենթարկվում իրեն օգնության ձեռք մեկնողներին ու անընդհատ ասում էր, թե՝ «իմ ավտոս խի՞ պիտի սենց լինի, էս ո՞վա էս օրը քցել»:
Վայք – Սարավան, Նոյեմբերյան – Կիրանց ճանապարհահատվածները և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են ծանրաքաշ մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Կաշառք պահանջելու կասկածանքով ձերբակալված՝ Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության երկու աշխատակիցներն էլ ազատ են արձակվել:
«Ողջունելով և գնահատելով բարեխիղճ բոլոր տնտեսվարողների աշխատանքը` մյուսներին ևս հորդորում ենք կատարել իրենց պարտականությունները»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
«Անցած գիշեր ամենուրեք դիտվել են առատ տեղումներ: Առանձին հատվածներում տեղացել է ամսական նորմայի կեսի չափ տեղումներ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում հասնում է 87սմ, Ապարանում՝ 68սմ, Հրազդանում՝ 73սմ, Ֆոնտանում՝ 53սմ»:
Գողության մեջ կասկածվում է Նոյեմբերյանի զորամասի սպա , եւս՝ 2 հոգի: Սպան ներկայումս գտնվում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում:
Վայք-Սարավան, Նոյեմբերյան-Կիրանց ճանապարհահատվածները և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են ծանրաքաշ մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է:
«2015թ. հունվար-դեկտեմբերին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը, այսինքն` հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետության ժամանումների թվին, կազմել է 43 հազար: Այս ցուցանիշը 1800-ով կամ 4,2 տոկոսով ավելի է 2014-ի նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից»,-ասաց Գագիկ Եգանյանը:
Միջեկեղեցական-աստվածաբանական հանձնախմբի նիստի ընթացքում որոշվեց հաջորդ նիստը գումարել Հռոմում, 2017 թ. հունվարի 21-28-ին` իբրև քննարկման նյութ ունենալով Սուրբ Պատարագն ու դրան հարակից ծիսական-աստվածաբանական հարցերը: