Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հաղորդել է, որ ԿԽՄԿ-ն անկախ միջնորդի իր հանձնառության շրջանակում զոհերի մարմինների որոնման աշխատանքը կհամարի ավարտված միայն այն ժամանակ, երբ մարմինները կփոխանցվեն ընտանիքներին:
4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի մասին դեռ շատ կխոսենք, հերոսի մահով մահացած Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականին, Զինված ուժերում ծառայում էր 2007 թվականից: Ապրիլի 2 -ին հակառակորդը հարձակում էր գործել 4-րդ հրաձգային վաշտի հենակետերի ուղղությամբ: Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի էր բռնվել հակառակորդի հետ:
Դիտարկմանը, որ տեղեկատվություն է տարածվել 3 հայ զինվորի գլխատման մասին, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է. «3, արդեն 4 խոսակցություն կա: Պետք է ստուգել այս ամեն ինչը: Եվ նախնական տվյալներով՝ մեկ զինվորականի նաև ձեռքերն են կտրված: Այս ամենը պետք է հավաքել, և հավաքում ենք այս պահին: Եվ ոչ միայն ԵԱՀԿ-ին: Իհարկե, մեր պետական մյուս ինստիտուտները ևս այս ուղղությամբ արդեն աշխատում են:
Տեղեկանք՝ ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշիվ մուտքագրված`հանգանակված գումարների մասին (07.04.2016թ. դրությամբ) NN ՓՈԽԱՆՑՈՂԸ (համաձայն համաձայն համաձայն համաձայն վճարման վճարման վճարման վճարման հանձնարարականների հանձնարարականների հանձնարարականների հանձնարարականների) ԳՈՒՄԱՐԸ (ՀՀ դրամ) 1. Գազպրոմ Արմենիա ՓԲԸ 550,000,000 2. Գազպրոմ Արմենիա ՓԲԸ “Տրանսգազ” ՍՊԸ 57,500,000 3. ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն 20,000,000 4. ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ հիմնադրամ 20,000,000 5. Սարգսյան […]
Նրա խոսքով՝ մենք հաղթեցինք, որովհետև բարբարոսություններ, գազանություններ, միջազգային իրավունքի տարբեր խախտումներ թույլ չտվեցինք. «Մենք ի վիճակի չենք վիրավոր կամ մահացած զինվորին գլխատել, 12-ամյա դպրոցականի վրա կրակել, մեծահասակին երբեք չենք սպանի ու ականջները չենք կտրի, բայց նրանք, ցավոք, արեցին դա։ Սլոյան Քյարամի գլուխը նրանք համացանցով ցույց տվեցին ու հրճվում էին։ Ես հավատացած եմ, եթե մեզնից մեկը նման բան աներ, մենք կատեինք նրան»։
«Մայրը մտածում էր, որ դիակում արկի վնասվածք է: Հաճախակի ցանկություն ուներ բացելու դագաղը, բայց կողքի հայացքներից չէր կարողանում, մտածում էր՝ դե որ ասել են, ուրեմն՝ պետք չի»:
ՄԻԱՍ անվտանգության ակադեմիայի տնօրենը կամավոր ջոկատով առաջնագծում է: Նա հաղորդում է, որ ազատամարտիկներին անհրաժեշտ են կոնկրետ իրեր.
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է շփման գծում հակառակորդի կրակոցներից զոհված զինվորների լուսանկարները:
Երկրապահների պարն առաջնագծում:
Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 16 անգամ կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, կիրառելով հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ:
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհվածների դիերի փոխանակման գործընթացը շարունակվում է:
Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը, անշուշտ, փոխվեց: Մեծամասնության մոտ, եթե ոչ բոլորի: Դա տխուր է: Մեր երկրներին ու ժողովուրդներին կապող շատ բան կար: Մշակույթը, Մեծ Հայրենական պատերազմը, ԽՍՀՄ-ից մնացած որոշ հարցերում նույն մենթալիտետը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից:
«Ծննդաբերելուս օրերն էին: Սպասեցի, մինչեւ ամուսնուս եղբայրը եկավ, ապրիլի 2-ի գիշերը դուրս եկանք գյուղից: Տեսանք՝ դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհը փակ է: Ուրիշ տեղ բարեկամ չունեինք, ստիպված եկանք այստեղ. ապրիլի 4-ին հասանք Կարբի, հաջորդ օրն առավոտյան Հայկս ծնվեց»:
Հովիկ Աբրահամյան-Դմիտրի Մեդվեդեւ հանդիպումից հետո ճաշին՝ «Փարավոն» ռեստորանում, մասնակցել են նաեւ նախարարներ Վաչե Գաբրիելյանը, Դավիթ Հարությունյանը, Լեւոն Յոլյանը, առողջապահության եւ բնապահպանության նախարարները:
«Փաթթած ունեմ, թե ով ինչ ա ասում, ինչ ա խոսում, ես Ջաբրայիլի սահմանին եմ ու հայրենիքիս պարտքն եմ կատարում»:
Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ զինծառայողներ` կրտ. ս-տ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի (ծնվ. 1996թ.) և շարք. Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի (ծնվ. 1996թ.) դիակները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդների տեղեկացնում է, որ մարտ ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի ծավալի և քանակի մասին տեղեկատվությունը, ապրիլի 11-ից տեղադրված կլինի ՀՀ բանկային և փոստային բաժանմունքներում և վճարման այլ կետերում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հերթական վճիռն է կայացրել Հայաստանի դեմ: Դատարանն այսօր հրապարակել է «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով ճանաչել է արդար դատաքննության և սեփականության պաշտպանության իրավունքների խախտում և կառավարությանը պարտավորեցրել որպես նյութական վնասի փոխհատուցում տրամադրել 15.255 եվրո որպես նյութական վնասի փոխհատուցում և 3000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Արցախում, Հայաստանում և արտերկրում ապրող իմ հայրենակիցներ, ոչ ռուսը, և ոչ էլ որևէ մեկը` բացի հայից, մեր սահմանին չի զոհվելու, մեր հայրենիքի պաշտպանության գործում դեր չի ունենալու:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա առաջին ժամերը Ղարաբաղի Թալիշ գյուղում խաղաղ էին։ Պատերազմ տեսած ու թշնամու հարձակումներին սովոր թալիշցիները սահմանի այն կողմից ներխուժման վտանգ չէին կանխազգում։
Գիտենք, որ այդ կեղտոտ ցեղը զինադադարի պայմանագիրը ժխտելով՝ նորից բարբարոսաբար հարձակվել է մեր զինվորների, մեր սահմանի վրա: Այստեղ՝ սփյուռքում, բոլորս իրար ենք խառնված, անհանգիստ ենք: Չէ՞ որ հայրենիք ունեցող յուրաքանչյուր մարդ սրտացավ է իր հայրենիքի համար:
Հերոս բալա էր. բժշկի մասնագիտություն էր ընտրել, որ օգներ. Վերջին հրաժեշտը զինծառայող Սաշա Գալստյանին:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները դեռևս 2011թ-ին դիմել են Սեյրան Օհանյանին՝ ռազմական համագործակցության համար:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 27-ամյա երիտասարդի դանակահարությունը՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը, հայտնաբերվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մինչև հիմա երեխաներն ապրում էին իրենց մոր հետ: Իրենց մաման երկու ամիս առաջ է մահացել, մոր քառասունքը նոր է լրացել, և կորցրին իրենց ավագ եղբորը, որը միակ կերակրողն էր: Իրենց մաման ինստուլտ տարավ, որից հետո թևերն ու ոտքերը թուլացավ: Էս երեխեքն ինչ ունեին-չունեին (անասուններ, հավ, կարտոֆիլի սերմացու) վաճառեցին, որ մորը փրկեին, էլի չկարողացան, մայրը մահացավ:
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում մեկնարկել է խմելու ջրագծի շինարարությունը: 92 միլիոն դրամ արժեքով ծրագիրը ֆինանսավորում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, ծրագրի արժեքի 4 տոկոսի չափով ներդրում է կատարել Ոսկեպար համայնքը՝ ռուսաստանաբնակ ոսկեպարցիների ֆինանսական հանգանակության եւ համայնքի բյուջեից մասհանման միջոցով:
Այս օրերին բազմաթիվ այլ հեռուստալրագրողների և դերասանների հետ Լեռնային Ղարաբաղում գտնվող Նազենի Հովհաննիսյանին ադրբեջանական մամուլը ներկացրել է որպես «վարձու դիպուկահար»:
Բենյամինը վերջին անգամ Ֆեյսբուքում գրառում էր կատարել մարտի 30-ին. «Երանի գա մի օր, ու էդ օրից ես գոնե առավոտ 8-ին գնամ գործի…»: