Բաժիններ՝

Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդների տեղեկացնում է, որ մարտ ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի ծավալի և քանակի մասին տեղեկատվությունը, ապրիլի 11-ից տեղադրված կլինի ՀՀ բանկային և փոստային բաժանմունքներում և վճարման այլ կետերում: Ապրիլի 11-ից սկսած, յոթ օրվա ընթացքում, կարող եք կատարել Ձեր վճարումները ծախսած էլ.էներգիայի դիմաց:

Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ ս/թ ապրիլի 11-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքի`

10:30-14:00 Սարմենի փ. 4-16 սեփական տները, Անտառային փ. 1-54 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,

10:00-17:00 Նազարբեկյան փ. 7, 8, 9, 11, 12, 13, Բաբաջանյան փ. 35, Անդրանիկի փ. 27, 29, 31, 84 շենքերը,

11:00-17:00 Ն.Արեշ 35փ. 71-129; 37փ. 71-134 սեփական տները,

Արմավիրի մարզի`

10:00–13:00 Արշալույս գյուղը,

13:00–17:00 Ակնալիճ գյուղը,

Արարատի մարզի`

10:00–14:00 Ոսկետափ և Արարատ գյուղերը մասնակի, Վեդի քաղաքի Սարիբեկ Վարդանյան փողոցը մասնակի,

10:30–16:00 Կանաչուտ գյուղը մասնակի,

14:30–16:00 Ավշար գյուղը մասնակի,

Վայոց Ձորի մարզի`

10:00-16:00 Արենի գյուղը մասնակի, Մալիշկա գյուղը,

10:30-16:00 Ագարակաձոր գյուղը մասնակի,

Կոտայքի մարզի`

10:00-14:00 «Վանատուր» թաղամասի գերեզմանների հարակից տարածքը,

11:00-17:00 Արամուս համայնքը մասնակի,

Գեղարքունիքի մարզի`

10:30-16:30 Ծովագյուղ համայնքը մասնակի,

11:00-16:00 Արփունք համայնքը,

Տավուշի մարզի`

11:00-13:00 Դիլիջան քաղաքի թիվ 6 դպրոցը և գիշերօթիկը դպրոցը,

13:00-15:00 Դիլիջան քաղաքի «Հաղարծին» ռեստորանը, «Փարադայս» հյուրանոցը, «Դիլիջան» Կոմպոզիտորների տունը, «Սասնա Սար» թաղամասը, Վասիլև և Կամո փողոցները:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերիառնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս