«Քյարամ Սլոյանի մայրը սարսափելի ցավ էր ապրում, որ չի կարողանում վերջին հրաժեշտը նորմալ տալ իր որդուն». նրա գլուխը դեռ իրենց մոտ է

«Ես մասնակցել եմ Քյարամ Սլոյանի թաղմանը: Մայրը, արցունքն աչքերին՝ միայն Աստծուն դիմելով, ցանկանում էր, որ այլևս պատերազմ չլինի, որպեսզի ոչ մի մայր որդեկորույս չլինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:

Նա ասաց, որ Քյարամ Սլոյանի մորը հավաստի չէին ասել, որ իր որդին գլխատված է. «Նա մտածում էր, որ դիակում արկի վնասվածք է: Հաճախակի ցանկություն ուներ բացելու դագաղը, բայց կողքի հայացքներից չէր կարողանում, մտածում էր՝ դե որ ասել են, ուրեմն՝ պետք չի: Բայց նա սարսափելի ցավ էր ապրում, որ չի կարողանում նորմալ վերջին հրաժեշտը տալ իր որդուն։ Սա ցավալի էր, ի սեր Աստծո, ես ոչ ոքի նման բան չեմ ցանկանում, բայց մենք պետք է լրջագույնս զբաղվենք այս հարցերով»:

Նրա խոսքով՝ Քյարամի սպանությունը կապված էր նրա դիմադրության հետ. «Հրամանատարի ու մեկ ուրիշ շարքայինի հետ միասին նրանք մեծ դիմադրություն են ցույց տվել։ Սրանք որ բավականին մեծ կորուտներ են ունեցել՝ Քյարամի և իր հրամանատարի կողմից, այդպես դաժանաբար են վարվել հետը»:

Ա. Շարոյանը տեղեկացրեց, որ Քյարամ Սլոյանի գլուխը դեռ իրենց մոտ է. «Համացանցում նյութեր են պտտվում, թե վերադաձրել են, բայց հավաստի կլինի այն դեպքում, երբ մեր պետության կողմից հաստատվի դա: Դրանք միայն խոսակցություններ են»:

Տեսանյութեր

Լրահոս