Բաժիններ՝

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի. որքան կվճարի կառավարությունը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հերթական վճիռն է կայացրել Հայաստանի դեմ: Դատարանն այսօր հրապարակել է «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով ճանաչել է արդար դատաքննության և սեփականության պաշտպանության իրավունքների խախտում և կառավարությանը պարտավորեցրել որպես նյութական վնասի փոխհատուցում տրամադրել 15.255 եվրո որպես նյութական վնասի փոխհատուցում և 3000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Դիմումատուն ծնվել է 1950թ. և ապրել Երևանում: Երևանում նա մոր հետ ունեցել է բնակարան և որոշակի տարածք: Դիմումատուն չպարզված օրը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ խնդրելով դադարեցնել իր հարազատների բնակության իրավունքը բնակարանի մի հատվածում և դուրս հանել նրանց: 2006թ. հարազատները հակընդդեմ հայց են ներկայացրել՝ խնդրելով անվավեր ճանաչել սեփականության վկայականը և ճանաչել իրենց սեփականության իրավունքը բնակարանի և հողի մի հատվածի համար: 2006թ. սեպտեմբերին Շենգավթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է դիմումատուի ու նրա մոր հայցը և բավարարել նրանց հարազատներևի հակընդդեմ հայցը: Դիմումատուն բողոք է ներկայացրել այս որոշման դեմ: 2007թ. վերաքննիչ դատարանը բավարարել է դիմումատուի բողոքը՝ հարազատների՝ բնակարանն օգտագոծելու իրավունքը դադարեցնելու մասին, ինչպես նաև մերժել է հարազատների հակընդդեմ հայցը:

2007թ. հարազատները բողոք են ներկայացրել այս որոշման դեմ, սակայն վճռաբեկ դատարանը վերադարձրել է այն: Կողմը, սակայն, ևս մեկ բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան, որը որոշել է այն բավարարել և բեկանել վերաքննիչ նդատարանի որոշումը ու օրինական ուժի մեջ թողնել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ դիմումատուն նշել է, որ վճռաբեկ դատարանի այս որոշումը խախտել է իր իրավունքները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս