Ուշադրություն․ Այստեղ հավաքագրված միջոցներն ուղղվելու են սպառազինությունների ձեռքբերմանը
Արցախում, Հայաստանում և արտերկրում ապրող իմ հայրենակիցներ, ոչ ռուսը, և ոչ էլ որևէ մեկը` բացի հայից, մեր սահմանին չի զոհվելու, մեր հայրենիքի պաշտպանության գործում դեր չի ունենալու:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը և հավելել, որ Արցախի կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարներն օր-օրի համալրվում են, և այդ միջոցներն ուղղվելու են նաև Զինված ուժերի համար արդի սպառազինությունների ձեռքբերմանը:
«Մենք այլընտրանք չունենք, ինքներս պիտի հոգանք մեր պաշտպանությունը: Նվիրաբերելով պաշտպանության բնագավառին ուղղված ֆինանսական և նյութական ռեսուրսներ` կկարողնանք խնայել մեր զինվորների կյանքը»,- նշել է Ա. Աղաբեկյանը:
Ի դեպ, ԼՂՀ կառավարության հաշվեհամարին մինչ 07.04.2016թ. հավաքագրված նվիրատվություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Նշենք, որ ստեղծված այս ծանր իրավիճակում հազարավոր հայրենակիցներ դիմում են Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Այդ կապակցությամբ ԼՂՀ կառավարության կողմից բացվել են հետևյալ բանկային հաշիվները`
Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT`ARTSAM22
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).
Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).
Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո)
Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):