
Պլանային ջրանջատումներ Երևանում և Արմավիրում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
- ս.թ. ապրիլի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ, 8-րդ զանգվածների ջրամատակարարումը:
- ս.թ. ապրիլի 11-ին ժամը 10.00-23.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Մաշտոցի պող. 39-ից-46, Իսահակյան փող. 34-ից-46, Մոսկովյան փող. 20, 31, 33, Բաղրամյան փող. 1-ից-4 և 1-ին փակուղու 1-ից-9 համարների ջրամատակարարումը:
- ս.թ. ապրիլի 12-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 13-ը ժամը 10.00-ն կդադարեցվի.
- Աջափնյակ վարչական շրջանի` Սիլիկյան թաղ. 3-ից-13-րդ փողոցների, Սպանդարյան կայարանի,
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղ. 6-ից-20-րդ փողոցների,
- Արմավիրի մարզի` Մերձավան գյուղի ու հարակից զորամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: