Մարտի 23-ին, ժամը 02:56-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 15-րդ կմ-ին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 22-ին, ժամը 22:58-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի մթերային խանութում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
«Սուրբ Ղազարի հեղինակությունն այնքան մեծ էր, որ անգամ Նապոլեոն Բոնապարտն այդ վանական համալիրին գործունեությունը շարունակելու հատուկ թույլտվություն տրամադրեց` այն դեպքում, երբ նա 1810 թվականին Վենետիկում փակել էր մյուս կրոնական կառույցները: Մի քանի տարի անց կղզու ամենահայտնի հյուրը` լորդ Բայրոնը,1816-1817 թվականներին մի քանի ամիս անցկացրեց հայերենի ուսումնասիրման վրա»,- գրում է Euronews-ը:
Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը սիրահայ երիտասարդների համար իրականացնում է 3Ds MAX ծրագրի դասընթաց:
Խանութից կատարված գողությունն արձանագրել է տեսանկարահանող սարքը։
Վրեժի ընկերը՝ Հայկ Մարտոյանը, ով նույնպես ծառայում է ՀՀ զինված ուժերում, ասում է, որ Վրեժը նրա համար լոկ ծառայակից ընկեր չէր. միմյանց ճանաչել են շուրջ 3 տարի, միասին դիրք են պահել, նույն խրամատում եղել, բայցեւ մտերիմ ընկերներ են եղել զինծառայությունից դուրս:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը։
«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան մարտի 21-ին, ժամը 14-ի սահմաններում Սևան-Երևան ճանապարհի 52-րդ կմին բախվել է գովազդային վահանակին, ինչի հետևանքով վարորդը՝ 1961 թ. ծնված Իգիթ Խաչատրյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Արտաշատում ընտրողների հետ հանդիպմանը ներկայացրեց վերջին մի քանի ամիսներին կառավարության գործունեության արդյունքները:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ախթալայի քաղաքապետարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր Ախթալա քաղաքում տեխնոլոգիական կրթության և բիզնեսի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ: Համագործակցության հուշագիրը ստորագրել են Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանն ու ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:
Փաստաբան Հարություն Բաղդասարյանը ՀՀ փաստաբանների պալատին 14.03.2017թ. ներկայացված գրավոր դիրքորոշմամբ տեղեկացրել է, որ վերը հիշատակված հոդվածը վերաբերում է իր պաշտպանյալ Պավել Մանուկյանի քաղաքական գործունեությանը, դրանում արծարծված են նրա քաղաքական հայացքները, և ինքը՝ որպես Պ.Մանուկյանի պաշտպան, տարածելով իր պաշտպանյալի գաղափարները, լրագրողին հայտնել է, որ Սասնա ծռերը մարտ ամսին քաղաքական հայտարարություններ են անելու:
Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։
«Չորս ջրամբարի հզորությունը կազմում է 155 մլն խմ: Արդյունքում ունենալու ենք շուրջ 30 հազար հա հողատարածքների կայուն ոռոգման համար ջրամատակարում: Կարող ենք ասել, որ կտնտեսենք շուրջ 50 մլն կՎժ էլեկտրաէներգիա, որը գումարային արտահայտությամբ կազմում է ավելի քան 2 մլրդ դրամ»,-ասաց նա:
«Հաց բերողն» ընկալումների առումով իր ամբողջ էությամբ գտնվում է միանշանակության ոլորտում: Մենք պետք է միանշանակ կատեգորիաներով դատենք «Հաց բերողի» հայտնությունը մեր իրականության մեջ, և իր զոհաբերությունը՝ նույնպես: Մնացյալ ամեն ինչ՝ և՛ հեղվող արյունը, և՛ ստախոսությունը, և՛ քաղաքական ցինիզմը, և՛ իշխանամոլությունը՝ իր բոլոր դրսևորումներով, և՛ ամբոխի ու ոհմակի ներքին մղումները սահմանի այն կողմում են:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձորում երկու անձի դանակահարության՝ էական նշանակության ունեցող մի շարք հանգամանքներ, կասկածյալը ձերբակալվել է։
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Հիսուս Քրիստոսի գերեզմանի վերաբացման արարողությունն անցել է ըստ պատշաճի: Արարողությանը մասնակցում էին Երուսաղեմի հայ պատրիարքը, հույների պատրիարքը, Սուրբ Երկրի Քուստոսը, ինչպես նաեւ հունական եկեղեցու տիեզերական պատրիարքը:
Հյուրերը բարձր գնահատեցին ՊԱՀՀ-ի գործունեությունը և գոհունակություն հայտնեցին ճանաչողական այցի կապակցությամբ: Նրանք նաև հույս հայտնեցին, որ Սերբիայի ազգային պաշտպանական համալսարանի պատվիրակության այցը Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան սկիզբ կդնի երկու հաստատությունների միջև համագործակցության:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում պարզվել է, որ քննիչը հանիրավի մեղադրվել է ցուցմունք տալուն հարկադրելու մեջ:
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով շարունակում է պաշտոնավարել որպես Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ, Ստամբուլի նահանգապետարան ուղարկած դիմումի պատճենն ուղարկել է Քյոլնի առաջնորդարան, որտեղ այս պահին գտնվում է Պոլսո պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Հիսուս Քրիստոսի գերեզմանը վերանորոգման աշխատանքների ավարտից հետո մարտի 22-ին բացվել է:
«Զրուցեցինք իրար հետ, ասացի՝ Տիգրան ջան, ինչքան կարող եմ, կպահեմ, դե դպրոցում ստուգումներ էին անցկացվում: Գիշերներն աշխատում էր, առավոտյան գալիս էր դասի, մեկ-մեկ քնում էր դասերին: Որ նրան նայեիր, երբեք չէիր հասկանա, որ սոցիալական խնդիրներ ունեն, լացկանություն չկար նրա մեջ: Հասուն մարդու պես էր իրեն պահում, կարծես արդեն մեծացած լիներ: Բա տեսնեիք՝ աղջիկների հետ ինչքան մեղմ էր վարվում, ոչ մի ավելորդություն չէր անում, ոչ այն պատճառով, որ վախենում էր, այլ իր դաստիարակությունը դա թույլ չէր տալիս»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է Ստեփանակերտիուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենք, որը գտնվում է կառուցման վերջնափուլում:
Մարտի 23-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քաղաքացիներին մատուցվող ծառայությունները դյուրացնելու նպատակով ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեն, հավատարիմ մնալով իր որդեգրած գործելաոճին`բարեփոխումների իրականացման քաղաքականությանը, շարունակում է համակարգում մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու քաղաքացիների համար առավել դյուրին պայմանների ստեղծմանն ուղղված բարեփոխումները:
Վանաձորում ծեծկռտուքն ավարտվեց դանակահարությամբ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
«Շինաշխատանքների մեկնարկը կսկսվի առաջիկա օրերին, ինչի մասին կհայտարարի մեր Ջրային տնտեսության պետական կոմիտեն»,- ասաց ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ Վեդու ջրամբարի կառուցման ծրագիրը գնահատվում է 90 միլիոն դոլար:
Huffington Post-ի սյունակագիր և թվիթերյան էջի համակարգող Շոն Գարդները կարևորում է սոցիալական մեդիայի դերը մարդկանց կյանքում:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում 2017թ. մարտին նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։