Մայիսի 8-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենա է շրջվել անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
2016թ. ապրիլի 1-ի դրությամբ ավտոպահովագրող գործակալություններին ԱՊՊԱ պայմանագրերի համար վարորդները վճարել են 5 մլրդ 811.7 մլն դրամ: Ըստ Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների, ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 437,424:
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր` մայիսի 8-ին, հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով է պարգեւատրվել լեյտենանտ Բաբկեն Մովսիսյանին:
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր` մայիսի 8-ին, հայրենիքին մատուցած ծառայությունների համար հուշամեդալով է պագեւատրել ժամկետային զինծառայող Արսեն Օհանջանյանին:
Բոլոր 8 երեխաները տղաներ են։ Նրանցից 4-ը հաշվառված են Երևանում, 3-ը՝ Լոռու մարզում, 1-ը՝ Շիրակի։
Մայիսի 8-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խարբերդի ամառանոցների 27-րդ փողոցի թիվ 419/1 տանը:
Գործարար, Տաշիր ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը բնակարան է նվիրել զոհված սպա Հրաչ Գալստյանի նորածին դստերը:
Մայիսի 8-ին, ժամը 16.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտակայքից ծուխ է նկատվում:
Մայիսի 9-ին, 13-ին առանձին շրջաններում առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, մայիսի 10-12-ին շրջանների մեծ մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 10-12-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորական խոսք է հղել Երկրապահի օրվա առթիվ, որը տեղադրվել է ԵԿՄ պաշտոնական կայքում։ Մանվել Գրիգորյանը նշել է:
Աբու Դաբիի Ազգային Առաջնորդարան այցելած Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը «Սուրէն Գոճաքեան» սրահում մայիսի 7-ին հանդիպել է Թեմի Կաթողիկոսական փոխանորդին, հոգևոր հովվին, Աբու Դաբիի ազգային երեսփոխաններին, ազգային վարչության, նորակառուց ազգային «Արա Խանոյեան» վարժարանի տնօրինության եւ ուսուցչական կազմին, եկեղեցու թաղականության, տիկնանց հանձնախումբի եւ դպրաց դասի անդամների ու հարակից մարմինների ներկայացուցիչներուն հետ։
Երկրապահ կամավորականների միության Շիրակի մարզային խորհրդի անդամներն այցելեցին Ախուրյանի ծննդատուն՝ զոհված հերոս Հրաչ Գալստյանի նորածին դուստր Անահիտին:
1992թ. այս օրը հայկական ռազմական ուժերը սկսեցին Շուշիի ազատագրումը: Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի նշանակալից հաղթանակն էր Արցախյան գոյամարտում:
2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում 2 անձանց փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող հանձնաժողովի կին անդամը դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել: Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կնոջ նկատմամբ որպես պատիժ է նշանակվել՝ 600 հազար դրամ տուգանք:
Դեպի Մյունխեն չվերթները սկսվելու են սեպտեմբերի 23-ից եւ իրականացվելու են ամեն երկուշաբթի եւ ուրբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 39.99 եվրոյից:
Վնասազերծումներ և բացահայտումներ. գիշերը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում:
Հանկարծ նկատեցի, որ երկու ադրբեջանցի գնում են դեպի մեր կացարանը, նետվեցի առաջ, մինչ թուրքը կքաշեր ձգանը, իմ զենքը առաջինը կրակեց: Ընդամենը երեք մետր հեռավորությունից ես տեսա, թե ինչպես է իմ արձակած կրակահերթից թուրքը պարում օդում… մյուսը, տեսնելով անշնչացած ընկերոջը, փորձեց փախչել, բայց չհասցրեց. նրան էլ գնդակահարեցի: Հետո… ես կռիվ էի տալիս մարտական ընկերոջս կյանքի, սեփական արժանապատվության, դիրքի, հողի… ու էլի շատ բաների համար:
Մայիսի 7-ին, ժամը 20.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանությունը՝ հիվանդանոցային ահազանգերի հետքերով:
Թոշակառուների մեծ մասը՝ 283 862-ը կանայք են, 179 609-ը՝ տղամարդիկ։
Խարդախությամբ քաղաքացիներից գումարներ կորզած օտարերկրացին հայտնաբերվեց:
ՀՀ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյբուքյան էջում և բլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին: Ստորև ներկայայացնոմ ենք այն:
«Արգիշտին վազելով բարձրացել է, այդ ընթացքում թուրքերն ուզել են առաջ գալ, մեր զինվորները կրակով պահել են, ու հետ են քաշվել իրենք: Որ հետ են քաշվել, Արգիշտս վազելով բարձրացել է դիրք…»,- պատմում է հայրը:
Մայիսի 7-ին, ժամը 17.02-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հովիտ գյուղի թիվ 24 տան բակում կայանած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է և բռնկվել, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված 19-ամյա Ռուբեն Առաքելյանը դեռևս Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։ Զինվորը վիրավորվել էր Թալիշում մղվող մարտերի ընթացքում։ Նրա մոտ ողնուղեղային վնասվածք է։ Ռուբենի շարժումներն այժմ սահմանափակված են։ Կոկորդի վնասվածքի հետևանքով դժվարանում է նաև խոսել։
Համայնքների ներկայացուցիչներից արդեն երկու դեպք են պատմել, որ իրենց քաղաքներում բնակվող որոշ ադրբեջանցիների էլ են տեղեկացրել հանգանակության մասին, և բավականին գումարներ ստացել նրանցից:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինծառայողների բուժումն արտասահմանում շարունակելու հարցին: Գերմանացի մասնագետները փաստել են, որ որևէ վիրավոր զինծառայողի հետագա բուժման նպատակով արտերկիր տեղափոխման անհրաժեշտություն չկա, և ավելի արդյունավետ կլինի, որ վերականգնողական աշխատանքները շարունակվեն տեղում։
2016 թվականի մայիսի 7-ին՝ ժամը 09.30-ին, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի բնակելի շենքերից մեկի 3-րդ հարկում ընկած տղամարդ կա։
Այսօր` մայիսի 7-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած տղա երեխա:
«Ունենք լավ պոտենցիալ, և այս մի քանի օրվա պատերազմը ցույց տվեց, որ նաև լավ ջահելություն ունենք, եթե ոչ մեկը չէր, սպասում, հիմա տեսան: Այս օրերին բժշկական ինստիտուտից շատ աղջիկներ էին գալիս ԵԿՄ: Մենք աղջիկներ ունենք, որոնք հենց հիմա ուզում են գնալ՝ որպես դիպուկահար»,- նշեց Մ. Անդրեասյանը: