
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը

Մարտի 23-ին, ժամը 02:56-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 15-րդ կմ-ին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին՝ Թեղուտ գետի մոտ, ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս կայանված մեքենայի անվադողի հատվածում առաջացել է մոտ 1 մ խորությամբ փլվածք, ինչի հետևանքով «MAN» բեռնատար մակնիշի ավտոմեքենան մոտ 1 մ կողասահել է դեպի գետը. մեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է քարշակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «MAN» մակնիշի բեռնատար 34 RC 818 պետհամարանիշով ավտոմեքենան (սեփականատեր՝ Ա. Հ.) դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: