Հրդեհ Վարդանիձոր գյուղի մթերային խանութում

Մարտի 22-ին, ժամը 22:58-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի մթերային խանութում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:25-ին, մարվել՝ 01:00-ին: Խանութում (200 քմ) ամբողջությամբ այրվել է մթերք, գույք, կենցաղային իրեր (բազմոց, 2 պահարան, 2 սառնարան, աթոռներ) և մասամբ այրվել՝ 2 հատ 20 կգ տարողությամբ գազի բալոն:

Տեսանյութեր

Լրահոս