Դեպքերի ժամանակ ոչ մի կին չփորձեց իր տղային հետ կանչել բանակից, ոչ մի կին չուզեց ընտանիքի հետ գնալ երկրից: Մենք Սաթենիկներ, Այծեմնիկներ ունեցող ազգ ենք, բայց, ցավոք, իշխանության մակարդակում չունենք կին գործիչներ, որոնք կանգնած են հայ զինվորի կողքին,- ասում է Սոֆյա Հովսեփյանը:
Երեկ՝ մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում «Կազիրոկ» սրճարանում ծեծի է ենթարկվել «ԱԼՖԱ-ԴԵԼՏԱ» անվտանգության ծառայության աշխատակից, 42-ամյա Գարիկ Ալեքսանյանը:
Այսօր առավոտյան` ժամը 06:10-ին, Ախուրյանի Մոր ու մանկան հիվանդանոցում լույս աշխարհ է եկել Թալիշում ապրիլի 3-ին զոհված Հրաչ Գալստյանի եւ Անուշ Օհանյանի դուստրը:
ՀՀ իշխանությունն ինչո՞ւ է մեր բանակը զինում միայն ՌԴ-ից գնած զինտեխնիկայով։ Նախօրեին ԱԺ-ում պաշտպանության նախարարի և մի խումբ պատգամավորների փակ հանդիպման ժամանակ նման հարց է տրվել Սեյրան Օհանյանին։
Սեյրան Օհանյանի հետ փակ հանդիպման ժամանակ պատգամավորները ցանկացել են իմանալ, թե ինչ վիճակ է Նախիջեւանի ուղղությամբ, որովհետեւ հասարակության մեջ խոր անհանգստություն կա այդ առնչությամբ. շատ է խոսվում Թուրքիայի` Արարատյան դաշտ «մուտք» գործելու մասին։
Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը:
Բուժակը տեղեկացրեց, որ առաջնագծում վիրավոր ունենք: Մենք միանգամից ճանապարհվեցինք: Պետք է էվակուացնեինք զինծառայողին, սակայն տեղ հասնելուն պես պարզվեց, որ սա հակառակորդի հերթական հարձակումը չէ, այլ այն, ինչին նա նախապատրաստվել է քսան տարուց ավելի: Չշփոթվեցինք:
Արցախում զոհված զինծառայող Վիկտոր Յուզիխովիչը մոր հիշողության մեջ կմնա՝ որպես փայլող աստղ: Տղան հողին հանձնվեց հենց մոր ծննդյան օրը՝ ապրիլի 8-ին:
Մայիսի 5-ին, ժամը 23.15-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Սևանի ՃՈ հենակետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախկին ամուսինս ինձ փախցրել է, երբ 18 տարեկան էի, իր հետ չէի ուզում ամուսնանալ, իրեն ընդհանրապես չէ ճանաչում, փախցնելու օրն եմ տեսել: Ամոթ էր, որ հետ գայի: Ինձ բերեց իրենց տուն, ծառայության մեջ էր, գնաց, վեց ամիս հետո վերջացրեց, էկավ:
Շների կռիվը շատ տարածված էր Հայաստանում, երբ երկիրը գտնվում էր ԽՍՀՄ-ի կազմում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մայիսի 6-ին Շահումյանի անվան պուրակում ազգային պարերի բաց դաս կլինի:
Խնջույք, վիճաբանություն և ողբերգական հանգուցալուծում:
Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին թիվ 63 երթուղու պայթյունի հետեւանքով վիրավորված 15-ամյա Ռոլանդ Խոջայանն ու 14-ամյա Էդգար Գասպարյանն արդեն ապաքինվում են:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում ինքնիրավչության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է աշխատանքային թրաֆիքինգի դեպք: Մասնավորապես՝ ձեռք են բերվել բավարար տվյալներ առ այն, որ ՀՀ 11 քաղաքացիներ աշխատանքային շահագործման են ենթարկվել ՌԴ Մուրմանսկ և Կիրովսկ քաղաքներում։
«Մենք, իրեն ճանաչելով, իր հետ ապրելով, վախ ունեինք, որ ինքն իր դուխի երեսից մինչև վերջ կգնար, ինքն ընկերոջը միայնակ չէր թողնի: Ինքն իր ավագ լեյտենանտի հետ է խփվել, մինչև վերջ հետը կռվել է, վաշտի ու դասակի հրամանատարի կողքին է եղել»:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հետ համագործակցությունը լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը էլ ավելի բարձրացնել պաշտպանական համակարգերի անխոցելիությունը կիբեռանվտանգության սպառնալիքներից:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա ուսումնական նռնակ նետած Հովհաննես Մուրադյանը չի կալանավորվի: Վերաքննիչ դատարանը մերժել է գործով վերահսկողություն իրականացնող դատախազի բողոքը:
Գեղարքունիքի մարզի Գեղամասար եւ Վերին Գետաշեն գյուղերում հողին հանձնվեցին մարտական հանձնարարությունը կատարելիս զոհված ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Կորյուն Հարությունյանի եւ Իգոր Հակոբյանի աճյունները:
Հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերին անկայուն եղանակային պայմանները շարունակվելու են: Վաղը երեկոյան ժամերին մեր տարածաշրջանին կմոտենա հաջորդ ցիկլոնը, որը Հայաստանում կմնա մինչև մայիսի 10-ը ներառյալ:
Բժիշկներն անհապաղ նշանակել են քիմիաթերապիա, այնուհետև` վիրահատություն: Քիմիաթերապիայի 1 կուրսը ստանալու համար անհրաժեշտ է նախնական 330 000 դրամ: Ես 18 տարեկան եմ, աշխատում եմ սուպերմարկետում, այդ աշխատավարձով հազիվ հասցնում եմ տան վարձը տալ և սնունդ ապահովել:
Քաղաքացի Մաթևոս Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը, ոմն Կարենն ու Մհերը 2016 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի թիվ 14 դպրոցում տեղակայված թիվ 25/09 ընտրատեղամասից շուրջ 70 մ հեռավորության վրա՝ փողոցում, անհիմն վիճաբանել են իր հետ, հարվածներ հասցրել, ինչի հետևանքով ստացել է վնասվածք:
Մայիսի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հարվածել է հեծանիվի անվադողին:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու համակարգչային խանութից գողություն կատարած անձանց ինքնությունը։
Դեսպան Միլսը կարեւորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ու նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը եւ պատրաստակամություն հայտնել քննարկել հնարավոր համագործակցության եզրեր:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 4-ին, ժամը 09.30-ին, Երևանի Նոր Արեշի 5-րդ փողոցի թիվ 11 տնից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Գայանե Բ.-ին, որը մայիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
«Աշխատելու եմ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի միջազգային կապերը ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ, փորձելու եմ օգտագործել նոր հարթակներ և ամբիոններ»,- նշել է Ռուբեն Մելիքյանը։
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից բանակում ծառայության անցնելու համար կամավորականների հավաքագրումն առանձնահատուկ նշանակություն չունի:
Երկրապահ կամավորականները շարունակում են ստանալ հոգեւորականի օրհնություն եւ մեկնել առաջնագիծ: