Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում մամուլի տեղեկություններն այն մասին, որ ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերի փաստով ՀՔԾ վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում կանչվել է հարցաքննության։
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Գնել Ա.-ն օգոստոսի 31-ին կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 06.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Սիլաչի» հյուրանոցի մոտակայքում, այրվում է սննդի օբյեկտ:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 00.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Այնթափ գյուղի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրականընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 1–ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելունպատակով, հետագայում վթարներից խուսափելու համարկ հոսանքազրկվե:
«Ես ցանկանում եմ կենտրոնանալ իմ առողջության եւ երջանկության վրա եւ որոշել եմ, որ ավելի լավ է որոշ ժամանակով դադար տամ: Ինձ անհրաժեշտ է հաղթահարել դա, եւ ես պետք է իմանամ, որ հնարավոր ամեն բան անում եմ»,- պարզաբանել է 24-ամյա արտիստուհին:
Նոր ուսումնական տարվա կապակցությամբ Երևանի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան և Զաքարիա Քանաքեռցու փողոցների դպրոցամերձ ճանապարհահատվածներում օգոստոսի 30-ից տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը, ինչպես նախկինում, աշխատանքային օրերին ժամը 8-ից մինչև ժամը 18-ը, կսահմանվի 40կմ/ժ (60կմ/ժ-ի փոխարեն):
Երեխաները, ովքեր առաջին անգամ այսօր դպրոց են գնալու, և ուսանողները, ովքեր այսօր առաջին անգամ այլևս դպրոց չեն գնալու, ապրում ու, ըստ ամենայնի, տևական ժամանակ ապրելու են միջավայրում, որն իր բնույթով հակագիտական է, հակամարդկային է ու հակագաղափարական է ու հակաարժեքային է։
2016 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի որոշման նախագիծ, որով սահմանվելու են ՀՀ պետական դրոշի և զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները: Նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 2-ի նիստի օրակարգում: Մասնավորապես, սահմանվում են դրոշի չափերի համամասնությունները, գույների տոնայնությունը, կտորի նյութը, ձողին ամրացնելու տարբերակները:
Պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա առնվազն 2000 անդամ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 31-ին, ժամը 21.06-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է խոտածածկ տարածք:
Երևանի հիմնադրման 2798-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները կկազմակերպվեն 2016 թվականի հոկտեմբերի 8ին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները 2016 թվականի օգոստոսի 31-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու կալանավորված անձ Անդրիաս Ղուկասյանին:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 31-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր:
Ավստրալիայի կառավարությունը ֆեդերալ խորհդարանի քննարկմանը օրինագիծ է ներկայացրել առաջիկա չորս տարում ծխախոտի արտադրանքի ակցիզները տարեկան 12,5 տոկոսով բարձրացնելու մասին:
ԱՄՆ-ի Հետաքննությունների համերկրային բյուրոն (ՀՀԲ) դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին հարցաքննել է Մալայզիայի 1MDB պետական հիմնադրամում կատարված հափշտակումների գործով: Այս մասին գրել է շվեյցարական Le Temps հրատարակությունը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր մեկնաբանել է Երևանում ԱՄՆ-ի պահանջով ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալության փաստը:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների դաշտային հատուկ վարժանքներ են սկսվել «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում:
Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արմեն Լամբարյանին կալանավորելու որոշման դեմ պաշպանական կողմի բողոքը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։
Դժբախտ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում: Գիշերը` ժամը 22:30-ի սահմաններում, գյուղի կիսակառույցներից մեկում հայտնաբերվել է երեխայի դի` կախված վիճակում: Ժամը 22:50-ին, «Մարալիկ առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում կախված երեխա կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։
Այսօր Գյումրու Մյասնիկյան 188 տանը, որտեղ, հիշեցնենք, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը, ասուլիս էին հրավիրել Ավետիսյանների դուստրերը՝ Լուսինեն ու Անահիտը:
Սպանություն՝ ավտոտնակը հրկիզելուց հետո:
«ՀՀ Ազգային ժողովում համապատասխան նախաձեռնության դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է մասնակցել ապրիլյան մարտական գործողությունների թեմայով խորհրդարանական լսումների` ցանկացած ձևաչափով ու հարցադրումներով»:
Իրանի փոխարտգործնախարար Հասան Քաշքավին հայտնել է իրանցի 8 դատապարտյալների Հայաստանից Իրան արտահանձնելու մասին: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը:
Կողոպտիչը երթուղայինի ուղևորն էր:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակում օգոստոսի 31-ին տեղի ունեցավ էլեկտրոնային գնահատման նոր համակարգի ներդրման շնորհանդեսը: Այս մասին տեղեկացնում են Կադաստրի պետական կոմիտեից:
ՀՀ կառավարությունը երբևէ չի քննարկել և չի պատրաստվում քննարկել «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ «Երևանի ՋԷԿ»-ի կուտակած պարտքերի դիմաց՝ կայանը վաճառելու տարբերակը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
Նախօերին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 58-ամյա տղամարդու` Հովհաննես Ղազարյանի դիակը:
Ամերիկյան ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Իռլանդիայի Շեննոն օդանավակայանում, տուժել է 16 մարդ, տեղեկացնում է BBC-ն: