Բաժիններ՝

«Էրեբունի-­Երևան»­-ը պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետը հանձնարարականներ է տվել

Երևանի հիմնադրման 2798­-ամյակին նվիրված «Էրեբունի-­Երևան» տոնական միջոցառումները կկազմակերպվեն 2016 թվականի հոկտեմբերի 8­ին։ Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:

Միջոցառումները պատշաճ կարգով կազմակերպելու նպատակով՝ ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարվել է Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված տոնական միջոցառումների ծրագրին համապատասխան աջակցել մշակութային միջոցառումների իրականացմանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը միջոցառումների անցկացման վայրերում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին և ՀՀ ոստիկանության պետին՝ միջոցառումների ընթացքում ապահովել դրանց անցկացման անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031