ԱՄՆ-ի Հետաքննությունների համերկրային բյուրոն հարցաքննել է Դի Կապրիոյին մալայզիական հիմնադրամի հափշտակումների գործով

ԱՄՆ-ի Հետաքննությունների համերկրային բյուրոն (ՀՀԲ) դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին հարցաքննել է Մալայզիայի 1MDB պետական հիմնադրամում կատարված հափշտակումների գործով: Այս մասին գրել է շվեյցարական Le Temps հրատարակությունը: «ՀՀԲ-ում հետաքննում են դերասան ի հարաբերությունները մալայզիացի միլիարդատեր Ջո Լոուի եւ հիմնադրամի նախկին ղեկավար Ռիզա Ազիզի հետ»,- հայտնել է թերթը:

Ենթադրվում է, որ 1MDB-ի ղեկավարը մալայզիացիների փողն օգտագործել է հոլիվուդյան դերասանի մասնակցությամբ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի պրոդյուսերության համար: Ինչպես գրել է Le Temps-ը, հիմնադրամը կինոնկարի արտադրությանն է ուղղորդել 100 միլիոն դոլար:

Դի Կապրիոյին պաշտոնական մեղադրանքներ չեն առաջադրվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031