Ավստրալիայում մեկ տուփ ծխախոտը կարժենա մինչև 30 դոլար

Ավստրալիայի կառավարությունը ֆեդերալ խորհդարանի քննարկմանը օրինագիծ է ներկայացրել առաջիկա չորս տարում ծխախոտի արտադրանքի ակցիզները տարեկան 12,5 տոկոսով բարձրացնելու մասին:

«Տարբեր հետազոտությունների տվյալների համաձայն՝ հարկերի բարձրացումը ծխողների թվի կրճատման ամենաարդյունավետ միջոցներից մեկն է»,- հայտարարել է եկամուտների եւ ֆինանսական գործառնությունների գործերի նախարար Քելլի Օ’Դուայերը՝ ներկայացուցիչների պալատում ներկայացնելով օրինագիծը:

«(Սիգարետների) ավելի բարձր գները մարդկանց հարկադրում են թողնել ծխելը»,- պարզաբանել է նախարարը: Նա նաեւ հայտնել է, որ ներկայում Ավստրալիայում ծխում է շուրջ 2,7 միլիոն մարդ: Բժիշկների տվյալներով՝ այդ մարդկանց մոտավորապես երկու երրորդը կմահանա ծխելու հարուցած հիվանդություններից, եթե չհրաժարվի վնասակար սովորությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031