Բաժիններ՝

Ռուսական ռազմակայանի հետախույզները ձեռնամարտի վարժանքներ են անցկացնում Հայաստանի լեռներում

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների դաշտային հատուկ վարժանքներ են սկսվել «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ երեք օրվա ընթացքում ձեռնամարտի հրահանգիչները հարյուրից ավելի հետախույզների կսովորեցնեն դիմագրավել պայմանական հակառակորդի գրոհները ձեռնամարտում եւ դանակներով գոտեմարտում:

Ուսուցման ընթացքում զինծառայողները կսովորեն կատարել ձեռնամարտի հնարքներ, ներառյալ մարտական ակրոբատիկան, բռնցքամարտի տեխնիկան եւ դանակամարտը:

Հատուկ ջոկատայիններն ու հետախույզները զույգերով եւ խրտվիլակով կփորձարկեն զինված պայմանական հակառակորդի գրոհի դիմագրավումը եւ անզեն ինքնապաշտպանության հնարքները: Բոլոր վարժությունները պարտադիր են կիրառման համար, քանի որ դրանք հաջողությամբ կատարողներին շնորհվում են մարզական կոչումներ ու կարգեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031