Բաժիններ՝

Շիրակի մարզում 12-ամյա տղան ինքնասպան է եղել

Tsayg.am. Դժբախտ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում: Գիշերը` ժամը 22:30-ի սահմաններում, գյուղի կիսակառույցներից մեկում հայտնաբերվել է երեխայի դի` կախված վիճակում: Ժամը 22:50-ին, «Մարալիկ առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում կախված երեխա կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ՝ Լուսաղբյուր գյուղի 2-րդ փողոցի 4-րդ նրբանցքում գտնվող կիսակառույց շինության հարևանությամբ հայտնաբերվել է նույն գյուղի անչափահաս բնակիչ՝ 2004 թվականին ծնված տղա երեխայի դին: Հարևանները պատմել են, որ երեխան ապահով ընտանիքում է ապրել, եղել է շատ աշխույժ: Նա երեք օր առաջ է վերադարձել ճամբարից ու պատրաստվում էր դպրոց գնալ: Հայրը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս