«Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանը կմնա անազատության մեջ

Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արմեն Լամբարյանին կալանավորելու որոշման դեմ պաշպանական կողմի բողոքը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։

Արմեն Լամբարյանը դատական նիստին չի մասնակցել։ Ներկայացվել էր նաև գրավ կիրառելու մասին միջնորդություն, որը ևս մերժվել է։

Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանը կալանավորվել էր օգոստոսի 6-ին՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ։ Նա դատարան էր բերվել «Շտապօգնության» մեքենայով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031