Նա գոռացել է եւ օգնություն խնդրել, բայց նրան ոչ ոք չի լսել: Կինը ոչ մի բանից կառչելու հնարավորություն չի ունեցել, եւ նա գրեթե երկու օր ինքնուրույն դիմացել է ջրի երեսին, մինչեւ, վերջապես, ձկնորսանավակ է նկատել, որի վրա էլ նրան բարձրացրել են: Հրատարակությունը նշում է, որ 32-ամյա տուժած կնոջը նույնիսկ հաջողվել է ննջել՝ մնալով ջրի երեսին, իսկ մեծ նավերի մոտենալու դեպքում լողացել է հեռու, դրանց տակ չընկնելու համար:
ՀՀ կառավարությունն առաջիկա՝ օգոստոսի 18-ի նիստում կքննարկի 2016 թ. պետական բյուջեի «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին ավիատոմսերի գնման նպատակով վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակներ սահմանելու հարցը:
Տարել են տեսախցիկներ, ֆոտոապարատներ, օբյեկտիվներ, որոնք բավականին արժեք ունեն: Մեր տեխնիկաները հատուկ տարբերանշան ունեն, բոլորը ճանաչում են, հանրապետությունում վաճառելը դժվար կլինի: Գուցե փորձեն հարեւան երկրներում իրացնել,- ասում է Սերգեյ Հարյապետյանը, ով նաեւ «Վայ մամա ջան» կատակերգության ռեժիսորն է:
Հայաստանի և Բելգիայի Թագավորության կառավարությունների միջև կկնքվի օդային հաղորդակցությունների մասին նոր hամաձայնագիր:
Օգոստոսի 17-18-ը՝ երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Հայաստանի ամբողջ տարածքի մեկ երրորդը արոտավայրերն են` 1 միլիոն 300 հազար հա մակերեսով: Դրանց չօգտագործման հիմնական պատճառն արոտներում խմելու ջրի բացակայությունն է: Եթե կենդանին արոտում խմելու ջուր չունի, արոտներ չեն գնում: Երկրորդը` արոտներում կերի կայուն բազայի ստեղծումն է: Ձմեռային սեզոնին կենդանիները պետք է ապահովված լինեն բավարար չա փի կերով»:
Օգոստոսի 16-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի մոտակայքում այրվում է թոնրատուն:
Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողներն օգոստոսի 15-ին` ժամը 20.30-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Ժդանովի փողոցի թիվ 18 հասցեի դիմացից բերման են ենթարկել 1968 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատապարտված Արսեն Ն.-ին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 18-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Երզնկյան և Աբգար Թագավորի փողոցների, Կիևյան փող. 18, 20, 22, 24, 26 համարների և Կիևյան 2-րդ նրբանցքի, Օրբելի փող. 8, 10, 12, 14, 16, 18, 29, 31 համարների, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ ջրամատակարարումը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում խնամվող երեխաների խնամքի, կյանքի որակի բարելավման նպատակով, կենտրոնների աշխատակիցները, ՀՀ կառավարության 11.08.2016թ. նիստում ընդունված որոշման համաձայն, կանցնեն առողջական վիճակի պարտադիր զննություն:
Առաջիկա 45 տարում օդի աղտոտման պատճառով վաղաժամ կմահանա ավելի քան 200 մլն մարդ: Այս կանխատեսումն արել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ):
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Վանաձորի Ներսիսյան նրբանցքի թիվ 12 շենքի մոտ հայտնաբերվել է 1995 թ. ծնված Սևակ Ք.-ն, որը օգոստոսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի (Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը) 1-ի ն մասի մեղադրանքով:
Որոշման նախագծի բովանդակությունը սկսեց հետաքրքրել քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ով կիսով չափ զայրացած դիմեց ավագանուն եւ հարցը զեկուցող գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին. «Էդ էլ ծախած կեղնին, մենք էլ հմի վարձակալությամբ շենքեր կվերցնենք, ամոթ էլ է, հա»:
ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» ՍՊ ընկերությունը կզբաղվի զենքի արտադրությամբ: Այս ընկերությանը համապատասխան լիցենզիա տրամադրելու հարցը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ կառավարությանը կներկայացնի գործադիրի առաջիկա նիստում, օգոստոսի 18-ին: «Զենքի/քաղաքացիական զենքի և դրանց փամփուշտների արտադրություն, զենքի գեղարվեստական հարդարում և նորոգում/արտադրության» լիցենզիա «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ին կտրվի 3 տարի գործողության ժամկետով:
Հանցագործությունների թիվն աճել է 1078-ով կամ 12.6%-ով։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Մոլդովական փող. 8, 8/1, 79, 83, 84, Թոթովենցի փող. 2, 2/1, 3, 3/1, 3/2, 3/3, 4, 6/1, 6/2, 8, 8/1, 9, 10, 11, 11/1, 11/2, 12, 13, 14, 15 համարների և 135 դպրոցի ջրամատակարարումը:
Այցի շրջանակներում նրանք առանձնազրույցներ են ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Սեդրակ Նազարյանի, Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաև Պավել և Արամ Մանուկյանների հետ:
Օգոստոսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Հնդկաստանի Հանրապետություն` Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան:
Հունաստանում երեք մարդ է զոհվել, եւս երեքը՝ տուժել Էգինա կղզու ափերի մոտ արագընթաց նավի հետ զբոսանավի բախվելու հետեւանքով, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
2016 թվականի հուլիսի 15-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Հին Երևանցու փողոցում Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ քույրը և եղբայրը, չենթարկվելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ոստիկանների`ապօրինի ավտոկայանատեղի կազմակերպելը դադարեցնելու և ոստիկանության բաժին ներկայանալու օրինական պահանջին, վիճաբանել են վերջիններիս հետ, որի ժամանակ եղբայրը՝ ծնված 1998թ., հրաժարվել է ներկայանալ ոստիկանության բաժին: Երբ ոստիկանները փորձել են վերջինիս բերման ենթարկել, նրա անչափահաս քույրը՝ ծնված 2000թ., ձեռքին եղած մետաղյա առարկայով հարվածել է ոստիկանության սերժանտ Ա.Հակոբյանի գլխին և հայհոյել ոստիկանության ծառայողներին:
100 տարեկանում կյանքից հեռացել է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Ժոաո Ավելանժը: Բրազիլացի ֆուտբոլային պաշտոնյան համաշխարհային ֆուտբոլային միության ղեկին եղել է 1974-ից 1998 թվականներին և նախորդել է Ժոզեֆ Բլատերին:
«Ֆերարիի» նախկին նախագահ Լուկա Դի Մոնտեզեմոլոն հայտարարել է, որ «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, ով 2013թ. ծանր գանգուղեղային վնասվածք էր ստացել, իսկ հետո երկար ժամանակ գտնվել էր կոմայի մեջ, արձագանքում է բուժմանը:
Որքանո՞վ է նպատակահարմար, որպեսզի այդ բարձրաստիճան և հեղինակավոր պետական միջոցառումն անցկացվի մասնավոր հյուրանոցում: 168.am-ի այս հարցին ի պատասխան՝ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Որքան ես գիտեմ, նմանաբնույթ թե´ պաշտպանական գերատեսչության, թե´ ոչ պաշտպանական գերատեսչության բոլոր միջոցառումներն անցկացվել և անցկացվում են նման կառույցներում՝ թե´ մեզ մոտ, թե´ ամբողջ աշխարհում: Ես այլ տարբերակ չեմ տեսել: Այսինքն՝ ՊՆ-ում չէր կարող անցկացվել սա հասկանալի պատճառներով՝ մասնակիցների թվի առումով»:
ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 15-ին` ժամը 10.15-ին, բաժին է ներկայացել 2013 թ. օգոստոսի 13-ից Ուկրաինայի Վիննիցայի մարզի իրավապահների կողմից Ուկրաինայի քրեական օրենսգրքի 121 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /ծանր մարմնական վնասվածք/ հետախուզվող, 1976 թ. ծնված Արմեն Յ.-ին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 16-ին ժամը 13.35-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արաբկիր այգու մոտակայքում՝ Հրզադանի կիրճում, քաղաքացի է ջրահեղձվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1968 թ. ծնված Կարինե Գ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, գործարանային արտադրության արկեր, նռնականետի արկ, ինքնաձիգի 78 փամփուշտ:
Ճապոնիայի All Nippon Airways ավիաընկերության մարդատար հանրանավի շարժիչը պայթել է Տոկիոյի Նարիտա օդանավակայանում թռիչքի փորձ անելիս: Այս մասին հայտնել է The Aviation Herald պորտալը:
Rusarminfo.ru-ն տեղեկացնում է, որ նոր մանրամասներ են հայտնի դարձել օգոստոսի 12-ի գիշերը Մոսկվայի «Ռյազանի պողոտա» մետրոյի առևտրային կետի հարևանությամբ Հայաստանի քաղաքացի, 69-ամյա Լև Քամալյանի սպանությունից:
«Թանկացումը միշտ է լինում՝ պերմանենտ կերպով: Եթե մեկ տարի կտրվածքով նայենք, չենք նկատի, այդ թանկացումը շատ փոքր է լինում, եթե նայենք երեք տարվա և ավելի կտրվածքով, կտեսնենք, որ 13,5 տոկոսով թանկացում կա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը՝ խոսելով սեպտեմբերի 1-ին ընդառաջ նախատեսվող ծախսերի մասին: