![](/banners/BeFunky-design.jpg)
Միխայիլ Շումախերն արձագանքում է բուժմանը
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/shumaxer.jpg)
«Ֆերարիի» նախկին նախագահ Լուկա Դի Մոնտեզեմոլոն հայտարարել է, որ «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, ով 2013թ. ծանր գանգուղեղային վնասվածք էր ստացել, իսկ հետո երկար ժամանակ գտնվել էր կոմայի մեջ, արձագանքում է բուժմանը:
Հիմա Միխայիլը գտնվում է տանը, Ժնև լճի ափին, կնոջ և հատուկ վարձված անձնակազմի հսկողության տակ:
«Ես շատ ուրախ եմ՝ իմանալով, որ նա արձագանքում է: Գիտեմ, նա շատ ուժեղ է: Վստահ եմ, որ դա հնարավոր է՝ շնորհիվ իր ձգտման, և դա նրա համար շատ կարևոր կլինի, երբ նա դուրս կգա այս անհավանական դժվար իրավիճակից»,- Դի Մոնտեզեմոլոյին է մեջբերում Mirror-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը