Բաժիններ՝

«Հին ավագանի ես, հլը խոսա, ընչի՞ չես խոսա». Սամվել Բալասանյան

Սամվել Բալասանյանը նախկին քաղաքապետի հետ աշխատած ու գործող ավագանու անդամներին էր փնտրում: Այս մասին գրում է asparez.am-ը:

Օգոստոսի 12-ին ավագանու նիստի օրակարգ էր ընդգրկված նաեւ համայնքապատկան «Գյումրի-1» սոցիալական աջակցության տարածքային բաժնի տարածքի վարձակալության հարցը: Որոշման նախագծի բովանդակությունը սկսեց հետաքրքրել քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ով կիսով չափ զայրացած դիմեց ավագանուն եւ հարցը զեկուցող գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին. «Էդ էլ ծախած կեղնին, մենք էլ հմի վարձակալությամբ շենքեր կվերցնենք, ամոթ էլ է, հա»:

Հ.Գասպարյանը տեղում արձագանքեց Ս.Բալասանյանին, տեղեկացնելով` «գույք` պարտքի տեղ է» ու ժպտաց:

-Հա, պարտքի տեղ,-կեսկատակ-կեսլուրջ շարունակեց Ս.Բալասանյանն ու փորձեց գտնել նախկին քաղաքապետի հետ աշխատած ու ներկայում գործող ավագանու անդամներին.

-Հին ավագանի ես, հլը խոսա, ընչի՞ չես խոսա, ես շատ գիտեմ` էլ ով կա հին ավագանիներից, լավ, ինչեւէ, հարցեր ունի՞ք, վերջը պտի վարձակալենք, աշխատինք, ելույթնե՞ր…չկան,-քաղաքապետն ավարտեց խոսքն ու ընթերցեց նախագիծը:

Ներկա ավագանու անդամների միաձայն քվեարկությամբ ընդունվեց որոշում. վարձակալել «Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպության օգտագործման տակ գտնվող, Ղուկասյան փողոցի N 30 հասցեի ուսումնական շենքից փաստացի առանձնացված 203.74 քառակուսի մետր մակերեսով տարածքը՝ 1 տարի ժամկետով, տարածքի վարձակալության ամսական վարձավճար սահմանել 42 հազար դրամ:

Անի Մկրտչյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս