«ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ը զենք կարտադրի

ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» ՍՊ ընկերությունը կզբաղվի զենքի արտադրությամբ: Այս ընկերությանը համապատասխան լիցենզիա տրամադրելու հարցը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ կառավարությանը կներկայացնի գործադիրի առաջիկա նիստում, օգոստոսի 18-ին: «Զենքի/քաղաքացիական զենքի և դրանց փամփուշտների արտադրություն, զենքի գեղարվեստական հարդարում և նորոգում/արտադրության» լիցենզիա «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ին կտրվի 3 տարի գործողության ժամկետով:

Նշենք, որ ըստ պետական ռեգիստրի՝ «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» ընկերությունը ստեղծվել է 2006թ.-ին, հիմնադիրներն են Արամ Ֆրանկյանը և Վահե Շամիրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031