Բաժիններ՝

Թալանել են «ԷսԷյջ պրոդաքշնի» ղեկավարի ստուդիան

Ինչպես փոխանցում է «ԷսԷյջ պրոդաքշնի» ղեկավար Սերգեյ Հայրապետյանը, օգոստոսի 11-ի գիշերն անհայտ անձինք Գյումրիում թալանել են իրեն պատկանող ստուդիայի  տեխնիկան, որը, Ս.Հայրապետյանի գնահատմամբ, մի քանի տասնյակից ավել հազար դոլարի արժեք ուներ: Այս մասին գրում է asparez.am-ը:

Ստուդիան գործում է քաղաքի կենտրում` Հաղթանակի պողոտայում:

-Տարել են տեսախցիկներ, ֆոտոապարատներ, օբյեկտիվներ, որոնք բավականին արժեք ունեն: Մեր տեխնիկաները հատուկ տարբերանշան ունեն, բոլորը ճանաչում են, հանրապետությունում վաճառելը դժվար կլինի: Գուցե փորձեն հարեւան երկրներում իրացնել,- ասում է Սերգեյ Հարյապետյանը, ով նաեւ «Վայ մամա ջան» կատակերգության ռեժիսորն է:

Նա նշում է, որ գողության բացահայտման համար ոստիկանները շատ դանդաղ են աշխատում: Հանցագործությունից  մի քանի օր է անցել, սակայն, ըստ Ս.Հայրապետյանի, նրանք դեռ սահմանային հատումներում համապատասխան աշխատանքներ  չեն իրականացնում:

-Վախենում ենք, որ ոստիկանությունը անտարբեր է աշխատում: Գողությունից մի քանի օր անց նոր ասում են` տեխնիկայի փաստաթղթերը տվեք, որ մաքսայինում ուսումնասիրություններ կատարենք,-ասում է Սերգեյ Հայրապետյանը:

Ստուդիայի սեփականության հետ միասին, Սերգեյ Հարյրապետյանի փոխանցմամբ, թալանվել են նաեւ աշխատակիցներին պատկանող տեխնիկաները, որոնք աշխատանքի բերումով այդ պահին եղել են կառույցում:

Նարեկ Կիրակոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս