Բաժիններ՝

Գյումրիում քաղաքացու մոտ թմրանյութ է հայտնաբերվել

ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողներն օգոստոսի 15-­ին` ժամը 20.30­-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Ժդանովի փողոցի թիվ 18 հասցեի դիմացից բերման են ենթարկել 1968 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատապարտված Արսեն Ն.-­ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, խուզարկությամբ նրա մոտ եղած ծխախոտատուփում հայտնաբերվել է երկու գլանակ` լցված յուրահատուկ հոտով կանաչավուն զանգվածով:

Արսեն Ն.­-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է, այն քաղել է Գյումրիի Ստրոմմաշ թաղամասի մոտերքից, չորացրել և մանրացրել է հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031