Բաժիններ՝

Հրդեհ Օհանավան գյուղում

Օգոստոսի 16-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի մոտակայքում այրվում է թոնրատուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.10-ին, մարվել՝ 19.26-ին: Այրվել է Լ. Ս.-ին պատկանող թոնրատան տանիքի փայտե կառուցատարերը մոտ 50ք.մ և մոտ 15 խ.մ վառելափայտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս