Հայ իրավապահները ձերբակալել են Ուկրաինայում հետախուզվող քաղաքացուն
ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 15-ին` ժամը 10.15-ին, բաժին է ներկայացել 2013 թ. օգոստոսի 13-ից Ուկրաինայի Վիննիցայի մարզի իրավապահների կողմից Ուկրաինայի քրեական օրենսգրքի 121 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /ծանր մարմնական վնասվածք/ հետախուզվող, 1976 թ. ծնված Արմեն Յ.-ին:
Արմեն Յ.-ն ձերբակալված է:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո և Կոտայքի մարզի դատախազություն: